Ցանկացած մահ պետք չէ կապել կորոնավիրուսի հետ․ առողջապահության նախարարի խոսնակը՝ 59-ամյա կնոջ մահվան մասին

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Այսօր Կոտայքի մարզի Ալափարս գյուղում 59-ամյա կին է մահացել, ըստ լրատվամիջոցներում տարածված լուրերի՝ միակողմանի թոքաբորբից: Կնոջ մահվան վերաբերյալ տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց Ալափարս գյուղի ղեկավար Արտակ Սարիբեկյանը։

Հարցին՝ արդյոք կինը կորոնավիրուսի թեստ հանձնել է, գյուղապետը նշեց, որ չի կարող ասել այդ մասին․ «Դեռ ոչ մի ինֆորմացիա չունեմ, բայց կարծում եմ՝ դրա հետ կապված չէ, հիվանդ կին էր ինքը։ Լսել եմ, որ վատառողջ է եղել, պաշտոնապես ոչինչ չեն հայտարարել։ Տղան և ամուսինը, իմ լսելով, ինքնամեկուսացվել են, ես իրենց տուն գնացի մարդ չկար, հարևաններն էլ տեղեկություն չունեն»։

Գյուղապետը նշեց, որ գյուղում կորոնավիրուսի վարակման դեպքեր չեն գրանցվել․ «Ընդհանուր հանգիստ է, գյուղում արտառոց ոչինչ չկա, մարդիկ իրենց առօրյա կյանքով ապրում են՝ միևնույն ժամանակ պահպանելով Առողջապահության նախարարության կողմից տրվող հրահանգները»։

Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նշված կնոջ մահվան վերաբերյալ տեղեկություններ չունի․ «Այդ տեղեկությւոնը առավոտյան մի կայք է դրել, որը հետո հեռացրել է իր էջից։ Ցանկացած մահ պետք չէ կապել կորոնավիրուսի հետ, եթե կա հաղորդում՝ իրավապահների հետ պարզեք՝ ինչի մասին է խոսքը»։

Անժելա Պողոսյան