Առաջիկա օրերին կարևոր նախաձեռնությամբ հանդես կգանք․ Էմանուել Մակրոնն ու Դոնալդ Թրամփը քննարկում են ունեցել. Twitter
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ շատ լավ քննարկում է ունեցել։
«COVID-19 կորոնավիրուսի դեմ պայքարելով, այլ երկրների հետ առաջիկա օրերին կարևոր նոր նախաձեռնությամբ հանդես կգանք»,- գրել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահը չի մանրամասնել, թե ինչ նախաձեռնության մասին է խոսքը։
Նելլի Մելքոնյան