2 ամսական երեխան կորոնավիրուսով է վարակվել․ նախարարը խոստովանեց՝ տեղեկացված չէր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հաստատեց տեղեկությունը, որ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվել է երկու ամսական երեխա և նրա մայրը:
Նշենք, որ երեկ, երբ լրագրողներն այդ մասին հարցրել են, նախարարը տեղեկացված չի եղել:
«Երեխան ընդհանրապես սիմպտոմներ չունի, մայրն է երկու օր ջերմել, սակայն այս պահին սիմպտոմներ չկան: Նրանք երկուսն էլ հիվանդանոցում են, և ամեն ինչ արվում է՝ նրանց հարմարավետությունն ապահովելու, առողջությունը վերականգնելու համար, թեպետ, որպես այդպիսին, վերականգնելու կարիք չկա»,-ասաց Արսեն Թորոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։