Սպանվել են Հրազդանում, իսկ դիակները տեղափոխել և թաքցվել են Սևանի գազալցակայանի մոտակայքում. ՀՔԾ

Լուրեր

10.09.2026 | 13:18
Ջերմաստիճանը կբարձրանա․ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
10.09.2026 | 13:09
ՆԳ նախարարը՝ ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մասին
10.09.2026 | 12:58
Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով
10.09.2026 | 12:52
Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցը «հիանալի» է անվանել
10.09.2026 | 12:43
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 20 վագոն գարի և 21 վագոն ցորեն
10.09.2026 | 12:34
ԱԴԾ-ն ձերբակալել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան անվտանգության աշխատակցին՝ պետական դավաճանության մեղադրանքով
10.09.2026 | 12:25
ԿԿՀ-ն հրաժարվել է վարույթ հարուցել․ Փաշինյանի դեմ 11 դրվագով դիմում էր ներկայացվել
10.09.2026 | 12:22
Երևանի կենտրոնում կրպակներ են քանդում․ ՈՒՂԻՂ
10.09.2026 | 12:17
Ուկրաինան հարձակվել է Մախաչկալայի նավահանգստի վրա․ ԱԹՍ-ներից մեկը հարվածել է թատրոնի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 12:08
Բյուրեղավանի խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի արձանագրվել
10.09.2026 | 12:00
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Մակրոնը // «Լամբադա» կամուրջն այսօրվանից փակ է․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 11:52
Նորվեգիայի վարչապետը հայտարարել է, որ Մոլդովայում ԱԹՍ-ն «գրեթե հարվածել է» Զելենսկիի ինքնաթիռին
10.09.2026 | 11:43
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ
10.09.2026 | 11:35
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի ԱՄՆ միջանկյալ «ընտրություններից անմիջապես հետո»
10.09.2026 | 11:26
Մեղրիի համայնքապետը կալանավորվել է
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ որպես անհայտ կորած որոնվող Հրազդան քաղաքի երկու բնակիչները՝ Վարդուհի Սիմոնյանը և Սամվել Ալիխանյանը, դարձել են սպանության զոհ և փաստական տվյալներ ձեռք բերվել՝ դիակների գտնվելու վայրի մասին, որտեղ էլ այսօր դիակները հայտնաբերվել են։  Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից:

2017թ. սեպտեմբերի 20-ին հարազատներից հաղորդում է ստացվել, որ 2017թ. սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Հրազդանի բնակիչուհի Վարդուհի Սիմոնյանը դուրս է եկել իրենց տանից և նրա գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն չունեն:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նրա հեռախոսը սեպտեմբերի 20-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, հայտնաբերվել է Երևան-Սևան ավտոճանապարհի 20.5 կմ հատվածում` օտարերկրյա քաղաքացու կողմից։ 2017թ. սեպտեմբերի 28-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և ձեռնարկվել անհրաժեշտ միջոցառումներ՝ կնոջը հայտնաբերելու ուղղությամբ։

Օրեր անց՝ հոկտեմբերի 6-ին, հաղորդում է ստացվել Հրազդանի մեկ այլ բնակչի՝ Սամվել Ալիխանյանի անհետ կորելու վերաբերյալ։ Հարուցվել է քրեական գործ, և նախաքննության ընթացքում պարզվել է, որ անհետ կորած համարվող Հրազդանի երկու բնակիչները ճանաչում են միմյանց, և վերջին անգամ նրանց տեսել են միասին։

Հարուցված երկու քրեական գործերը միացվել են մեկ վարույթում և իրականացվել մեծածավալ քննչական և օպերատիվ որոնողական միջոցառումներ՝ նրանց կորելու հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Հրազդանի բնակչիները դարձել են սպանության զոհ, պարզվել է դեպքի վայրը, փաստական տվյալներ ձեռք բերվել՝ դիակների գտնվելու վայրի մասին։

Նախնական քննության տվյալներով՝ նրանք սպանվել են Հրազդան քաղաքում՝ նույն քաղաքի մեկ այլ բնակչի առանձնատանը, որից հետո դիակները տեղափոխել են և թաքցվել Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ գտվող գազալցակայանի հարևանությամբ՝ դաշտային տարածքում, որտեղ էլ այսօր հայտնաբերվել է նրանց մարմինները։ Նշանակվել են դատաբժշկական փոձաքննություններ։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Հրազդանի երկու բնակիչների սպանությանն առնչություն ունեցած անձանց գործողություններին կտրվի համապատասխան քրեաիրավական գնահատական, ինչի մասին կտեղեկացնենք ավելի ուշ։

Նախաքննությունն շարունակվում է: