Ինչպես է կորոնավիրուսը հասել մարզեր․ նախարարի պարզաբանումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր խոսեց կորոնավիրուսի մարզեր ներթափանցելու մասին, ասաց, որ հիմնականում դեպքերը կամ դրից են բերվել, կամ այստեղ են վարակվել և վարակել մյուսներին։

Անդրադառնալով Էրեբունու և Չարենցավանի արտադրամասերի դեպքերին, երբ վարակը սկսեց տարածվել, նախարարն ասաց․ «Մի քանի հարյուր անձ է մեկուսացվել այդ երկու արտադրամասերի շփումներից, ստույգ կդժվարանամ նշել, քանի որ այդ ինֆորմացիան անընդհատ փոփոխվում է, օրինակ, երեկ 140 հոգի մեկուսացվել է Էրեբունու արտադրամասի թե՛ աշխատակից, թե՛ կոնտակտավոր, այսօր ևս շարունակվում է այդ մեկուսացումը: Եվս 200-300 հոգի մեկուսացվել էր նախորդ արտադրամասից: Համաճարակաբանական հետաքննությունը հաճախ շատ երկար է տևում, և մենք չենք դադարեցնում, քանի որ ունենք կասկած, որ չի ավարտվել և քանի դեռ ունենք ռեսուրս այդ մարդկանց պահելու և գտնելու, որովհետև գալու է մի պահ, որը մենք անընդհատ պետք է հետաձգենք, հույս ունենալով, որ այն չի գալու, որ վերջնական հիվանդին մենք չենք կարողանալու գտնել, մենք պարզապես փորձելու ենք գտնել բոլոր նման սիմպտոմ ունեցող մարդկանց: Մենք հիմա թեստ դնում ենք բժշկական ցուցում և համաճարակաբանական ցուցում կոմբինացիայի վրա, բայց հնարավոր է գա մի պահ, երբ մենք համաճարակաբանական ցուցումը կդնենք մի կողմ և միայն բժշկական ցուցումով կդնենք, երբ որ աշխարհագրությունը մեծանա, հիվանդների թիվը մեծանա, և մեր խնդիրն է այդ ամեն ինչը ինչքան հնարավոր է հետաձգել և այդ վիճակին չհասնել, որպեսզի առողջապահական համակարգը կարողանա վերցնել այս բեռը: Այս խնդիրը դրված է աշխարհի բոլոր պետությունների և առողջապահական համակարգերի առաջ»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան