Մեյմանդարի շուկան բազմամարդ է, պարետի պահանջները չեն պահպանվում. Նորայր Նորիկյան

Լուրեր

01.10.2026 | 18:22
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների թարմացված դիրքերը դասակարգման աղյուսակում
01.10.2026 | 18:10
Ադրբեջանցի զինվորը Սյունիքում կրակել է ՀՀ քաղաքացու վրա // Փաշինյանը՝ Իրանի դեմ պատժամիջոցների մասին․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 18:03
Հայաստանը WorldSkills-ի պատմության մեջ առաջին մեդալն է նվաճել
01.10.2026 | 17:56
Ադրբեջանցու կրակոցից վիրավորը կին է, ադրբեջանցին ևս դանակից վիրավորում է ունեցել․ Շաքիի համայնքի ղեկավարը մանրամասներ է պատմել «Ազատությանը»
01.10.2026 | 17:55
Ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած քաղաքացին հիվանդանոցում է
01.10.2026 | 17:46
ՌԴ ԱԽ-ից հայտարարել են, թե TRIPP-ի իրականացման դեպքում ամերիկյան մասնավոր ռազմական ընկերություններ կարող են հայտնվել Հայաստանում
01.10.2026 | 17:38
Փաշինյանն ընդունել է ԱՄՆ կրոնական ազատությունների հանձնաժողովի ղեկավարին
01.10.2026 | 17:29
Արմեն Ադամյանը գլխավորել է «Գանձասարը»
01.10.2026 | 17:17
Նախկին ԱԳՆ շենքը կվերածվի բազմաֆունկցիոնալ համալիրի․ նախատեսվում է ավելի քան 150 մլն ԱՄՆ դոլարի ներդրում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.10.2026 | 17:08
Զանգվածային թունավորում Ադրբեջանում հարսանիքի ժամանակ․ տուժածների թիվը գերազանցում է 90-ը
01.10.2026 | 16:57
Սահմանը հատած ադրբեջանցին կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին․ ԱԱԾ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 16:54
Երկու կոմիտե կվերանվանվեն և կանցնեն Կառավարության ենթակայությանը
01.10.2026 | 16:50
Ծանրորդ Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
01.10.2026 | 16:45
ՌԴ-ն հայտարարել է Մոսկվայից, Կազանից և Սանկտ Պետերբուրգից հունգարացի դիվանագետների պատասխան արտաքսման մասին
01.10.2026 | 16:37
Ֆուտբոլը Հայաստանում դառնում է տնտեսության ճյուղ․ ՀՀ վարչապետ
Բոլորը

Փաստաբան Նորայր Նորիկյանը ահազանգում է՝ թեև պարետատան պահանջով սահմանափակվել է անձանց ազատ տեղաշարժի իրավունքը և հայտարարվել է համատարած ինքնամեկուսացում, այդուհանդերձ, Արարատի մարզի Գայ համայնքում գործող «Մեյմանդարի» հայտնի շուկան բազմամարդ է։

Որպես խոսքերի ապացույց՝ նա հրապարակել է լուսանկարներ։ Ինչպես հայտնի է՝ այս շուկայից են ամեն օր առևտուր անում հանրապետության տարբեր մարզերից եկած առևտրականները։

«Նկարներից պարզ է դառնում, որ պահպանված չէ պարետի կողմից տրված ցուցումներն ու որոշումների պահանջները։ Ենթադրում եմ, որ այս շուկան նույնպես կազմակերպություն է, որն ունի որոշակի տարածք, աշխատակիցներ, ղեկավարություն, և ակնհայտ է, որ այս շուկայում չեն պահպանվում վերը նշված ցուցումները, ինչը կարող է վտանգավոր լինել շատերի համար։

Հասկանալի է, որ պետք է ապահովվի շուկաների բնականոն գործունեությունը, բայց եթե արտակարգ դրություն է, և նման ցուցում է տրվել, ուրեմն կազմակերպությունները պարտավոր են կատարել նշված ցուցումները, իսկ պատկան մարմինները պարտավոր են ապահովել արտակարգ դրությունից բխող բոլոր որոշումների կատարումը»,- նշում է փաստաբանը։

Մասնավորապես՝ հիմք ընդունելով արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ Կառավարության 16.03.2020թ.-ի №298-Ն որոշումը՝ պարետը ցուցում է տվել մի շարք գերատեսչությունների՝ միաժամանակ հաստատելով ուղեցույց, համաձայն որի՝ Նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) (այսուհետ՝ վարակ) տարածումը կանխելու և աշխատողների համար անվտանգ և առողջության համար անվնաս պայմաններ ապահովելու նպատակով կազմակերպությունների աշխատողների համար աշխատանքի անվտանգ կազմակերպման նպատակով պետք է՝

  1. Ապահովել պայմաններ՝ ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացման (լվացարաններ), չորացման համար: Աշխատավայրում ապահովել ջրի և օճառի, ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչների, եռաշերտ դիմակների, ձեռնոցների առկայությունը:
  2. Ապահովել դիմակների կրումն այն աշխատակիցների կողմից, ովքեր անմիջական շփումներ ունեն հաճախորդների հետ:
  3. Ապահովել յուրաքանչյուր 10 աշխատողի հաշվարկով առնվազն մեկ ծորակի առկայություն:
  4. Ապահովել փակվող աղբամաններ՝ օգտագործված դիմակները նետելու համար:
  5. Յուրաքանչյուր աշխատակցի ջերմությունը չափել նվազագույնը օրական երկու անգամ (հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափներով, այդ թվում՝ աշխատակիցների անձնական ջերմաչափներով), որից մեկը աշխատակցի աշխատանքի ներկայանալու ժամանակ՝ կատարելով համապատասխան նշումներ գրանցամատյանում:
  6. Սահմանել կանոններ և ընթացակարգեր՝ օրական առնվազն երկու անգամ սահմանված ժամերի ախտահանելու տարածքը՝ դռների բռնակները, սեղանները, ձեռքով հաճախակի հպման մակերեսները (սարքերի մակերեսներ, լույսի անջատիչներ, սարքավորումների վրայի բռնակները, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր և մկնիկեր, բանկերում և այլ կազմակերպություններում՝ հաճախորդների կամ տարբեր անձանց կողմից օգտագործվող գրիչներ և այլն), սանհանգույցները, ձեռքերի հպման համար նախատեսված մակերեսները: