Տրանսպորտի տեղաշարժը չի արգելվի․ Սուրեն Քրմոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր ժամը 23։00-ից սահմանափակվել է անձանց ազատ տեղաշարժի իրավունքը Հանրապետության ողջ տարածքում, փողոցներում հերթապահում են ոստիկանները։
ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանը ասում է, որ տրանսպորտային միջոցները, այդ թվում՝ միջմարզային և միջքաղաքային, շարունակելու են աշխատել, որպեսզի մարդիկ կարողանան հասնել աշխատանքավայր՝ պահպանելով պարետի տված կանոնները սոցիալական հեռավորության վերաբերյալ։
Մանրամասները՝ տեսանյութում: