Ունենք 249 հաստատված դեպք, 30 թոքաբորբ, մեկ քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ինը՝ ծանր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

Հայաստանում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը հասել է 249-ի: ՀՀ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր ժամը 18։30-ի դրությամբ՝ իրավիճակը հետևյալն է. ունենք հաստատված 249 պացիենտ, որոնց մեծ մասը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում է, մյուսները՝ հանրապետության այլ բուժհաստատություններում», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ հիվանդներից 30-ի մոտ արձանագրվել է թոքաբորբ: Նրանցից մեկի՝ 77-ամյա քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

«Եվս 4 պացիենտի վիճակը բժիշկները ծանր են գնահատում»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հիվանդների մի մասը, սակայն, այս պահին նույնիսկ ջերմություն չունի, ինչը հույս է ներշնչում, որ շատերը կբուժվեն առանց որևէ բժշկական միջամտության. «Այս պահին նրանց՝ հիվանդանոցում գտնվելու հիմնական իմաստն այն է, որ չվարակեն ուրիշ քաղաքացիների»:

Նա նշեց, որ վարակվածների շրջանում 65 տարեկանից բարձր 11 անձ կա, 70-ից բարձր տարիքի՝ 5 անձ, 80-ից բարձր պացիենտ չկա։ Վարչապետի խոսքով՝ այս պահի դրությամբ կա 868 մեկուսացված անձ, ավելի քան 2.419 քաղաքացու համար սահմանվել է ինքնամեկուսացում տներում։

Մանրամասները՝ տեսանյութում: