Պատերազմ կորոնավիրուսին․ ինչպե՞ս են Ֆեյսբուքը, ինստագրամը, Whatsapp-ը, Tik Tok-ն ու մյուս հայտնի հավելվածները պայքարում վարակի դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Հեշթեգեր, ենթաբաժիններ ու նույնիսկ առանձին հավելվածներ։ Ինչպե՞ս են տեղեկատվական տեխնոլոգիաների աշխարհում պայքարում նոր կորոնովիրուսի դեմ։


Օրինակ՝ YouTube-ում հետևյալ մեխանիզմն է գործում․ տեսանյութերի կայքը կամ հավելվածը գործարկելիս, միանգամից հայտնվում է COVID-19 գրությունն ու Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարբերանշանը, որի վրա սեղմելիս կարելի է հայտնվել ԱՀԿ կայքում ու ծանոթանալ ամենաթարմ տեղեկություններին։

Youtube-ը նաև առանձին բաժին է ստեղծել, որտեղ տեղադրված են բացառապես կորոնավիրուսին վերաբերող՝ աշխարհի առաջատար լրատվամիջոցների տեսանյութերը։ Դրանք առանձնացված են COVID-19 News բաժնում։ Բաժինը հասանելի է նաև Հայաստանում։

WhatsApp բջջային հավելվածում գործարկվել է պաշտոնական չաթբոթ։

WHO Health Alert կոչվող չաթբոթի միջոցով կարելի է ստանալ վարակի տարածման վերջին վիճակագրությունը, օգտակար խորհուրդներ՝ կորոնավիրուսից պաշտպանվելու համար, ինչպես նաև վարակի մասին ապատեղեկատվության պարզաբանումներն ու հերքումները։

Չաթբոթը հասանելի է նաև Whatsapp-ի հայաստանյան օգտատերերի համար։ Ծառայությունն ի սկզբանե գործարկվել է անգլերենով և անվճար է:

Թվիթերը կորոնավիրուսի դեմ պայքարում է՝ օգտատերերին ուղղորդելով ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի պաշտոնական կայք։ Ակտիվ հղումն օգտատերերի էկրանին է հայտնվում ամեն անգամ, երբ նրանք «կորոնավիրուս» բառն են որոնում։

Ֆեյսբուքը կորոնավիրուսի տարածման հենց սկզբից արգելափակում է բոլոր այն գովազդները, որոնք, օգտվելով աշխարհում ստեղծված իրավիճակից, փորձում են գումար աշխատել և կորոնավիրուսի բուժման հնարավոր տարբերակներ են առաջարկում։ Սրա փոխարեն՝ սոցիալական ցանցն անսահմանափակ ու անվճար գովազդի հնարավորություն է տվել ԱՀԿ-ին։ Ֆեյսբուքը նաև ստուգում և, անհրաժեշտության դեպքում, հեռացնում է կորոնավիրուսի մասին կեղծ լուրերը, երբեմն էլ՝ դրանց կողքին ավելացնում “fact check” գրությունը, որպեսզի օգտատերերի համար պարզ լինի, որ դա ապատեղեկատվություն է։

Վերջին շրջանում լայն տարածում գտած չինական TikTok-ը կորանավիրուսի մասին կեղծ տեղեկատվության դեմ պայքարը դեռ հունվարից է սկսել՝ օգտատերերին ուղարկելով հատուկ ծանուցում՝ ամեն անգամ, երբ նրանք կորոնեն «կորոնավիրուս» հեշթեգը: Ծանուցումը խորհուրդ է տալիս անհրաժեշտ տեղեկատվությունը փնտրել ԱՀԿ կայքում կամ այլ «վստահելի աղբյուրներում», ինչպես նաև հաղորդել այն լուրերի մասին, որոնք, հնարավոր է, կեղծ լինեն: Հավելվածը նաև հեռացնում է կորոնավիրուսի մասին կանխամտածված կեղծ լուրերը։

Apple-ի վիրտուալ օգնական Siri—ն էլ օգնում է հասկանալ՝ արդյոք կորոնավիրուսվ վարակված եք, թե՝ ոչ։ Պարզապես պետք է բարձրաձայն ասել․ «Սիրի, արդյոք կորոնավիրուս ունեմ» հրահանգի անգլալեզու տարբերակը, ինչից հետո վիրուալ օգնականը մի քանի հարց կտա։ Օրինակ՝ «Արդյոք ունեք ջերմություն, չոր հազ կամ դժվարացած շնչառություն, և արդյոք նախանշանները սրված են»։ Դրական պատասխան ստանալու դեպքում՝ վիրտուալ օգնականն առաջարկում է 911 զանգահարել։ Բայց, քանի որ Siri—ն հայկական միջավայրին ամբողջությամբ հարմարեցված չէ և հայալեզու հրամաններ չի հասկանում, Հայաստանից ԱՄՆ-ի Փրկարար ծառայություն զանգահարելն այնքան էլ լավ տարբերակ չէ, այնպես որ այստեղ առայժմ կարելի է սահմանափակվել միայն վիրտուալ օգնականի հարցերին պատասխանելով։

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Apple-ը նաև թույլ չի տալիս գործարկել բջջային հավելվածներ, որոնք վարակի վերաբերյալ անգամ պաշտոնական տեղելատվություն են փորձում տարածել։ Այդուհանդերձ, Apple-ի հավելվածների բաժնում «կորոնավիրուս» կամ «COVID-19» որոնելիս դեռ կարելի է մի քանի հավելվածի հանդիպել։

Համավարակի վերաբերյալ ճշգրիտ տեղեկություն տարածելու համար Google որոնողական համակարգը ստեղծել է հատուկ ինտերակտիվ քարտեզ և դրան կից վիճակագրություն, որտեղ վարակի տարածման մասին վերջին տվյալներն են։ Բացի այդ, որոնողական համակարգում լատինատառ «coronavirus» բառը փնտրելիս, առաջինը հայտնվում է ԱՀԿ-ի պաշտոնական կայքը, ինչից հետո՝ ուսուցողական հոլովակ՝ «Ինչպես լվանալ ձեռքերը» վերնագրով։ Ժամանակ առ ժամանակ էլ Google-ն իր տարբերանշանին կից տեղադրում է վարակի տարածումը կանխարգելող միջոցառումների մասին հոլովակներ կամ հոդվածներ։ Օգտատերերը, սեղմելով Google-ի տարբերանշանի վրա, հայտնվում են համապատասխան էջում։

Ինստագրամում էլ «coronavirus» հեշթեգը որոնելիս, բացվում է պատուհան, որն առաջարկում է հավաստի տեղեկություն սանալու համար անցնել ԱՀԿ պաշտոնական կայք։ Corona, coronavirus կամ COVID-19 հեշթեգերով ինստագրամում արդեն 10 միլիոնից ավելի հրապարակում կա։

Դե իսկ Հայաստանում էլ կորոնավիրուսի դեմ տարվող միջոցառումների շրջանակում շուտով հատուկ բջջային հավելված կգործարկվի։ ԱՀԿ-ի կողմից հարցաշարի հիման վրա մարդը կկարողանա հասկանալ՝ արդյոք ունի՞ խնդիր և ի՞նչ է պետք անել։ ԱՆհրաժեշտության դեպքում՝ հավելվածը ցուցումներ կտա և կնշի, թե ում հետ է պետք կապ հաստատել։ Հավելվածի գործարկման ժամկետները դեռևս չեն նշվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան