Վրաստանում հարսանիքներն ու հոգեհացերն արգելվեցին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանում այսօրվանից հարսանիքները, հոգեհացերն ու նմանատիպ միջոցառումներն արգելվում են: Այս մասին նշված է կառավարության կողմից կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով իրականացվելիք միջոցառումների մասին ընդունված հրամանագրում: Արգելքը կգործի մինչև ապրիլի 21-ը. գրում է aliq.ge-ն:

Մասնավորապես, հրամանի համաձայն.

  • Արտակարգ դրության ընթացքում արգելվում են «հավաքների և ցույցերի մասին» Վրաստանի օրենքով ենթադրված հավաքներն ու ցույցերը:
  • Արգելվում է հանրային վայրերում ավել քան 10-ը ֆիզիկական անձանց հավաքը: Այս հոդվածի ներքո ենթադրվում են ինչպես բացօթյա, այնպես էլ փակ հանրային տարածքները, եթե դրանք բնակության նպատակի չեն ծառայում:
  • Արգելվում են այնպիսի սոցիալական միջոցառումները, որոնք կապված են 10-ից ավելի ֆիզիկական անձանց հետ (օրինակ՝ հոգեհաց, հարսանիք և այլ միջոցառումներ)։

Հանրային վայրերում 10-ից ավելի ֆիզիկական անձանց հավաքի մասին արգելքը չի վերաբերում.

  • Բուժհաստատություններին, պետհաստատություններին, զինվորական ուժերին, քրեակատարողական հիմնարկներին, իրավապահ մարմիններին
  • Հանրային տրանսպորտին, եթե արտակարգ դրության ժամանակ չի դադարեցվել դրանց գործունեությունը
  • շինարարական-ենթակառուցվածքային աշխատանքների իրականացմանը

Հիշեցնենք, կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Վրաստանի կառավարությունը մարտի 21-ին հայտարարեց արտակարգ դրության մասին, որը կտևի մինչև ապրիլի 21-ը:

Վրաստանում հարսանիքները, հոգեհացերն ու նմանատիպ միջոցառումներն արգելելու մասին որոշումը ուժի մեջ է մտել այսօրվանից: