Խոշոր տուգանքներ ու մինչև անգամ ազատազրկում․ ի՞նչ է լինում, երբ աշխարհում եւ ՀՀ-ում #ՏանըՉենՄնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

Տուգանք կամ կալանք բոլոր նրանց համար, ովքեր արտակարգ դրության պայմաններում կխախտեն կարանտինի կանոնները և կվարակեն այլ անձանց։ Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքում և Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու նախագծերը։

Այսպիսով՝ մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար քաղաքացին կտուգանվի 100-250 հազար դրամով։ Անզգուշությամբ այլ անձի վարակելու դեպքում տուգանքի չափը կկազմի 300-500 հազար դրամ կամ կալանք՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով։ Իսկ արդեն երկու կամ ավելի անձանց վարակելու պարագայում՝ քաղաքացին կամ կվճարի կես միլիոնից մինչև 700 հազար դրամ տուգանք, կամ կկալանավորվի 1-3 ամսով, կամ էլ կազատազրկվի մինչև 2 տարով։

Վարակման հետևանքով մարդու մահվան առաջացումը կպատժվի 2-4 տարի ազատազրկմամբ։ Սա Հայաստանում, որտեղ նոր կորոնավիրուսի հաստատված դեպքերը 194-ն են, իսկ մահվան դեպքեր առայժմ չեն գրանցվել։ Իսկ ինչպե՞ս են կորոնավիրուսի տարածման կանոնները խախտողներին պատժում այլ երկրներում։ Իտալիայում, որտեղ կորոնավիրուսի ամենախոշոր եվրոպական բռնկումն է՝ 47.021 վարակակրով և 4032 մահվան դեպքով, պարտադիր մեկուսացման կանոնները խախտելու համար երեք ամսվա ազատազրկում կամ 206 եվրո տուգանք է սահմանված։ Իտալական Լոմբարդիայում, որտեղից կորոնավիրուսը երկրում տարածվել էր, տուգանքի չափը մինչև 5000 եվրո է կազմում։ Իտալիան նման կերպ արդեն ավելի քան 50․000 մարդու է տուգանել: Արտակարգ դրության պայմաններում Իտալիայում արգելված են հուղարկավորություններն ու հարսանյաց արարողությունները, երեկոյան 6-ից հետո հաստատությունները բաց պահելը, ինչպես նաև քաղաքացիների տեղաշարժը` առանց համապատասխան ձևաթղթի, որի մեջ նշված է տանից դուրս գալու հիմնավոր պատճառը։ Սա համարվում է Իտալիայի պատմության մեջ սահմանադրական իրավունքների ամենամեծ ճնշումը։

Վարակվածների թվով Իրանին գրեթե հավասար ԱՄՆ-ում կարանտինի խախտման համար տուգանքի տարբեր սահմանաչափեր կան՝ կախված նահանգից։

Սերբիայում մեկուսացման կարգի խախտումները կարող են արժենալ մինչև 150․000 դինար, այսինքն՝ շուրջ 1300 եվրո։ Խախտումը կրկնելու դեպքում՝ քաղաքացին կարող է մինչև 3 տարվա ազատազրկման դատապարտվել։ Այստեղ կորոնավիրուսով վարակման 135 դեպք կա։ 70 վարակակիր ունեցող Ալբանիայում արտակարգ դրության մասին օրենքով սահմանված է մինչև 83․000 եվրո տուգանք ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների խախտման համար: Օրինակ՝ սոցիալական, մշակութային կամ քաղաքական հավաքները փակ կամ բացօթյա տարածքներում կարող են մինչև 40․000 եվրո տուգանքի պատճառ դառնալ:

Ալբանիայի հեռուստաընկերություններում արգելվել է նույն տաղավարում երկուսից ավելի հյուր ունենալ։ Սրա տուգանքի չափը մինչև 8300 եվրո է։ Արգենտինայում, որտեղ վերջին տվյալներով 158 վարակակիր կա, իրավասու մարմինների կողմից համաճարակի դադարեցմանն ուղղված միջոցառումների խախտման համար 6 ամսից մինչև 2 տարի ժամկետով կալանք է նախատեսված։

Կորոնավիրուսի 41 վարակակիր ունեցող Ուկրաինայում կարանտինային կանոնների խախտումների համար տուգանքներ են սահմանվել ՝ 17-ից մինչև 34 հազար գրիվնայի կամ 580-1160 եվրոյի չափով։

Հարևան Վրաստանում, որտեղ նույնպես Արտակարգ դրություն է հայտարարված, իսկ վարակակիրների թիվը 43 է, մեկուսացման կանոնների խախտման տուգանքը ֆիզիկական անձանց համար 3000 լարի է կամ շուրջ 880 եվրո, իսկ իրավաբանական անձանց համար` 15․000 լարի կամ գրեթե 4400 եվրո։ Կրկնվող իրավախախտումները կհանգեցնեն քրեական պատասխանատվության, մասնավորապես՝ ազատազրկման՝ առավելագույնը 3 տարի ժամկետով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան