Վիտալի Բալասանյանը խախտում է ՀՀ-ի օրենքը․ 22 ժամ անց հայտնաբերված «վրիպակը» չի փոխում ոչինչ․ իրավախորհրդատու

Լուրեր

20.05.2026 | 21:15
Տիգրան Ավինյանը գոռգոռում է՝ փախել են Ղարաբաղից, բայց ինքը 3 օր նստած է եղել հյուրանոցի նկուղում, մեր լրագրողներն են տեսել․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 21:00
Ռուսական ռեգիստրում Նարեկ Կարապետյանի անունը․ ինչ են ցույց տալիս փաստաթղթերն ու բիզնես կապերը
20.05.2026 | 20:44
Վրաստանի վարչապետը բաց նամակով դիմել է Եվրամիությանը
20.05.2026 | 20:30
Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը Վանաձորում․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 20:21
Արմավիրի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի
20.05.2026 | 20:06
«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ կիրականացվի ուժեղացված ծառայություն. ՆԳՆ
20.05.2026 | 19:49
ՄԻՊ-ն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանը
20.05.2026 | 19:36
Հաղարծին գյուղում վագոն-տնակ է այրվել
20.05.2026 | 19:20
Կարեն Խաչանովը դուրս մնաց Համբուրգի մրցաշարից
20.05.2026 | 19:07
Դիմակավորված անձինք չեն հետևել Փաշինյանի հորդորին և մինչ այժմ չեն ներկայացել․ ՔԿ-ն չի հայտնում՝ ուսումնասիրում է արդյոք տեսանյութի բեմականացված լինելու վարկածը
20.05.2026 | 18:54
ՔԿ-ից չեն մեկնաբանում Նարեկ Կարապետյանի պահանջը․ փաստաբանը հայց կներկայացնի դատարան
20.05.2026 | 18:44
Ենթադրում եմ` Փաշինյանը ճղած բոթասային մանկություն է ունեցել, պրոեկտում է իմ վրա. Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 18:28
Թուրքիան Հորմուզի նեղուցից ՆԱՏՕ-ի կախվածությունը նվազեցնելու համար վառելիքի մատակարարման ուղի է առաջարկում
20.05.2026 | 18:19
ՌԴ-ն փորձում է մասշտաբայնացված Գյումրի-2 իրականացնել․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 18:10
Ծառուկյանը պնդում է՝ «Արարատցեմենտն» օրինական է մասնավորեցրել // Վիզաների ազատականացումն ավելի մոտ է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Factor.am-ն այսօր հայտնել էր, որ Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանն ու նրա ղեկավարած «Արդարություն» կուսակցությունը Երևանում գրասենյակ են բացել։ Այդ մասին տեղեկացել էինք կուսակցության ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունից։ Մասնավորապես,  Բալասանյանի քաղաքական ուժը՝  «Արդարություն» կուսակցությունը, ՀՀ-ում բնակվող և Արցախի ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներին կոչ է արել թեկնածուի ծրագրերին ծանոթանալու և ընտրություններին մասնակցելու համար դիմել նախընտրական շտաբի անդամներին։

Այն բանից հետո, երբ Factor.am-ը բարձրաձայնեց Վիտալի Բալասանյանի ու նրա քաղաքական ուժի կողմից օրենքի խախտման փաստը (ՀՀ Կուսակցությունների մասին օրենքի համաձայն՝ օտարերկրյա կուսակցությունների գործունեությունն արգելված է ՀՀ-ում), և այս մասին անձամբ հարցեր ուղղեցինք թեկնածուին, նրա ղեկավարած «Արդարություն» կուսակցությունը քիչ առաջ նոր հայտարարություն տարածեց՝ փորձելով արդարանալ, թե իբր վրիպակ է տեղի ունեցել․

«ՀՀ տարածքում չի գործում նախընտրական շտաբ, այլ նշված հեռախոսահամարով դուք կարող եք կապ հաստատել ԱՀ Նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի և Արցախի «Արդարություն» կուսակցության նախընտրական շտաբի անդամների հետ»,- նշված է պատասխան տեքստում։ Իսկ որպեսզի քաղաքացիները կապ հաստատեն Բալասանյանի կողմնակիցների հետ, պետք է զանգեն ՀՀ-ում գործող կապի օպերատոր «Բիլայնի» հեռախոսահամարով՝ +37433 կոդով սկսվող։ Այսինքն՝ հրապարակված հեռախոսահամարից երևում է, որ գործ ունենք ՀՀ տարածքում տեղակայված անձանց խմբի հետ, որոնք այստեղ առաջ են տանում մի քաղաքական ուժի շահեր, որը դե յուրե գրանցված է ՀՀ-ից դուրս։

Հարկ է նկատել, որ Վիտալի Բալասանյանն ու նրա թիմը սեփական «վրիպակը» նկատում են 22 ժամ հետո, երբ հանրությանը տեղեկացնում ենք այդ մասին։

Factor.am-ը կապ հաստատեց ՀՀ կառավարության առաջարկով արցախյան ընտրությունները դիտարկող «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի Ստեփանակերտի գրասենյակի իրավախորհրդատու Վաղարշ Աղաբեկյանի հետ։ Ծանոթանալով Վիտալի Բալասանյանի կուսակցության հրապարակած պատասխան տեքստին, իրավախորհրդատուն ասաց՝ երբ «ՀՀ կուսակցությունների մասին» օրենքն արգելում է ՀՀ-ից դուրս գրանցված քաղաքական ուժի գործունեությունը, պարտադիր չէ, որ դա իրականացվի շտաբ բացելու տեսքով՝ բավարար է միայն, որ թեկնածուի օգտին գործողություններ իրականացվեն․ «Կապ չունի՝ իրենք շտաբ կտեղակայեն, թե՝ ոչ, օրենքի տեսանկյունից կարևորը հետևյալն է՝ արդյոք ՀՀ-ի դե յուրե սահմաններից դուրս գրանցված քաղաքական ուժը կարող է ՀՀ-ում կուսակցական գործունեություն ծավալել։ Օրենքը դա արգելում է։ Տեսնում ենք, որ կապ հաստատելու համար հեռախոսահամարը ՀՀ բջջային օպերատորի է պատկանում, նշանակում է՝ տեղակայված են Հայաստանի Հանրապետությունում և եթե կոչ է արվում կապ հաստատել այդ համարով, նշանակում է՝ կուսակցական գործունեություն են իրականացնում, դա դառնում է «ՀՀ Կուսակցությունների մասին օրենքի» խախտում։ Օրենքում կոնկրետացված չի՝ արգելվում է շտաբ կառուցելը, ուղղակի գրված է՝ արգելվում է կուսակցական գործունեություն իրականացնելը, ինչպես նշեցի արդեն, կուսակցական գործունեություն իրականացնելը միայն շտաբով չի, կարող են ուղղակի քարոզչություն անեն։ Եթե գրել են կապվեք +37433 կոդով հեռախոսահամարով և զանգից հետո պատասխանում են ՀՀ-ում, փաստացի իրականացվում է քարոզչություն»,- ասաց ՀՀ կառավարության առաջարկով արցախյան ընտրությունները դիտարկող «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի Ստեփանակերտի գրասենյակի իրավախորհրդատու Վաղարշ Աղաբեկյանը։

Նշենք նաև, որ Վիտալի Բալասանյանի՝ ՀՀ-ի տարածքում շտաբի բացմամբ առավելապես ոգևորգած են Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, որոնք ջանք չեն խնայում սոցցանցերում ի լուր աշխարհի տեղեկացնել այդ մասին և պաշտպանել Բալասանյանին՝ ՀՀ-ի օրենքի խախտման փաստի հիշատակումներից։

 

Ռոբերտ Անանյան