Վիտալի Բալասանյանը Երևանում նախընտրական շտաբ է բացել, ինչն արգելված է ՀՀ օրենքով

Լուրեր

17.11.2024 | 23:31
Պաշտոնանկություններ կառավարությունում․ 2 նախարար, ուժային կառույցների ղեկավարներ ու ՊԵԿ նախագահն ազատման դիմում են ներկայացրել
17.11.2024 | 23:16
Բայդենը թույլատրել է Ուկրաինային օգտագործել ԱՄՆ-ից մատակարարված հեռահար հրթիռները․ AP
17.11.2024 | 22:46
Փաշինյանը մեկնում է Վատիկան, հանդիպելու է Հռոմի Պապին
17.11.2024 | 21:43
ԵՄ ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է
17.11.2024 | 21:00
Ի՞նչ գույն ունի գինին անապատում. ապաքաղաքական զրույց Ավագ Հարությունյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 19:53
Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին
17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
17.11.2024 | 18:05
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
Բոլորը

Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրություններին մասնակցող Վիտալի Բալասանյանն ու նրա «Արդարություն» կուսակցությունը նախընտրական շտաբ են բացել նաև ՀՀ մայրաքաղաք Երևանում։ Բալասանյանի քաղաքական ուժը՝  «Արդարություն» կուսակցությունը, ՀՀ-ում բնակվող և Արցախում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներին կոչ է արել դիմել նախընտրական շտաբի անդամներին։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

ՀՀ կառավարության առաջարկով արցախյան ընտրությունները դիտարկող «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի Ստեփանակերտի գրասենյակի իրավախորհրդատու Վաղարշ Աղաբեկյանը Factor.am-ի հետ զրույցում պարզաբանեց՝ գործ ունենք օրենքով արգելված արարքի հետ: «ՀՀ Կուսակցությունների մասին օրենքի համաձայն՝ օտարերկրյա կուսակցությունների գործունեությունն արգելված է ՀՀ-ում, բացի Վիտալի Բալասանյանի նախընտրական շտաբից, այն նաև Բալասանյանի ղեկավարած «Արդարություն» կուսակցության շտաբն է հանդիսանում, ինչը հակասում է Հայաստանի օրենսդրությանը՝ արգելված է։ Շտաբի բացումը Երևանում հանդիսանում է կուսակցական գործունեություն, իսկ ՀՀ-ում օտարեկրյա կուսակցության գործունեությունն արգելված է»,- ասաց Վաղարշ Աղաբեկյանը։

Վիտալի Բալասանյանի կուսակցության այս հայտարարությունը համացանցում ակտիվորեն տարածում են Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները։ Հանրային խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Factor.am-ի հետ զրույցում ասում է՝ եթե ընդունում ենք, որ Արցախն ու Հայաստանը տարբեր պետություններ են ու նրանց ներքաղաքական կյանքին միջամտել չի կարելի, այս սկզբունքը պետք է հավասարապես տարածվի բոլորի վրա:

«Առավել ևս, երբ ամիսներ առաջ Վիտալի Բալասանյանը կոչ էր արել Հայաստանին չխառնվել իրենց ներքին գործերին, հարգել Արցախի այսպես ասած՝ ինքնիշխանությունը և անկախությունը։ Հիմա ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ պիտի Ռոբերտ Քոչարյանին սատարող, Սերժ Սարգսյանին փոխկապակցված տարբեր խմբակներ իրենց թիմերով տեղափոխվեն Արցախ ու քարոզչություն անեն, հիմա էլ՝ Երևանում գրասենյակներ  բացեն,  իսկ ՀՀ-ի քաղաքացիները պիտի պահպանեն այսպես ասած՝ դե ֆակտո սահմանը»,- հարցադրում արդեց քաղաքագետը։

Հանրային խորհուրդը գլխավորող Ստյոպա Սաֆարյանը նշեց՝ ժամանակ առ ժամանակ տեղեկություններ են ստանում Արցախում պարբերաբար հայտնվող և քարոզարշավների մասնակցող ՀՀ այն քաղաքացիների վերաբերյալ, որոնք Ռոբերտ Քոչարյանին սատարողների «բանակից» են․ «Սա պետք է արձանագրվի ու սրա դեմը պետք է առնվի, սրան պիտի գնահատական տրվի։ Եթե այստեղ շտաբներ է բացում Վիտալի Բալասանյանը, ապա ինչո՞ւ ՀՀ քաղաքացիները արտահայտվելու, մասնակցելու կամ թեկնածուների կապակցությամբ իրավունք պիտի չունենան կողմ դիրքորոշում հայտնել»։

Այս մասով իրավախորհրդատու Վաղարշ Աղաբեկյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ Արցախի Հանրապետության Ընտրական օրենսգիրքը օտարերկրյա քաղաքացիներին արգելում է քարոզչությունը: «Դրա հետ կապված կարող է խնդիր առաջանալ, որովհետև ՀՀ-ի քաղաքացիները Արցախում փաստացի հանդիսանում են օտարերկրյա քաղաքացիներ՝ իրավական տեսնակյունից, հետևաբար՝ նրանք չեն կարող նախընտրական քարոզչություն իրականացնել»,-  նշեց ԻՔՄ Ստեփանակերտի գրասենյակի իրավախորհրդատուն։

Նկատենք, սակայն, որ նախընտրական շտաբի հասցեն Բալասանյանի կուսակցության հայտարարությունում հրապարակված չէ։ Factor.am-ը շտաբի բացման առնչությամբ զրուցեց նաև նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի հետ։ Նախ հետաքրքրվեցինք՝ ի՞նչ նպատակ ունի շտաբի բացումը Երևանում: «Դու հասցեն գիտե՞ս որտեղ ա։ Մի հատ հարցրու հասցեն, գնա գրասենյակ, եթե կա այդպիսին՝ կպատախանեն, ճիշտը դա է, նպատակը իրենք կասեն, կլնի՞»- հակադարձ հարց տվեց Վիտալի Բալասանյանը։ Մեր հարցին՝ ինքը տեղյա՞կ չէ, որ նման շտաբ կամ գրասենյակ է բացվել իր կուսակցության անունից, ու ինչո՞ւ հասցե նշված չէ հայտարարությունում, արձագանքեց, թե ինքն ամեն ինչի մասին տեղյակ է․ «Զանգեք Ստեփանակերտի մեր կենտրոնական գրասենյակ, հարցրեք մեր մամուլի ծառայության ղեկավար Քրիստինե Նազարյանին, նա կպատասխանի»։

Փոխանցեցինք դիտորդական կազմակերպության գնահատականը, որ ՀՀ-ի օրենսդրությունն արգելում է շտաբ բացել Երևանում, Բալասանյանը կրկին ուղղորդեց «Արդարություն» կուսակցության կենտրոնական գրասենյակ։ Այստեղից էլ հորդորեցին խոսել մամուլի խոսնակ Քրիստինե Նազարյանի հետ, որը չպատասխանեց մեր զանգերին։ Զրուցեցինք նաև Վիտալի Բալասանյանի՝ երևանյան շտաբի ներկայացուցչի հետ, որն իմանալով՝ լրագրողի հետ է խոսում, ասաց՝ շտաբի բացման մասին հարցերի չի պատասխանի, զրուցենք իրենց ղեկավարի հետ։ Խոստացան հետ զանգահարել։

Արցախի անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնն զբաղեցրած, իսկ թավշյա հեղափոխությունից հետո հրաժարական ներկայացնելով ակտիվ քաղաքականություն վերադարձած Վիտալի Բալասանյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենասուր քննադատներից է։ Գործը նույնիսկ հասավ նրան, որ Բալասանյանը Փաշինյանին ուղղված ֆիզիկական ոչնչացման սպառնալիք հնչեցրեց, իսկ արդեն նախընտրական փուլում, երբ հարցադրումներ հնչեցին, որ Արցախի ապագա նախագահը չի կարող վատ հարաբերություն ունենալ Հայաստանի Հանրապետության իշխանության հետ, Վիտալի Բալասանյանը շտապեց հայտարարել, որ ինքն ու Փաշինյանը «անձնական շատ լավ հարաբերություններ ունեն»։

Հավելենք, որ Վիտալի Բալասանյանի օգտին քվեարկելու կոչ է արել նաև Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը։

 

Ռոբերտ Անանյան