Միքայել Մինասյանի և Սերժ Սարգսյանի ուշագրավ տարբերությունը․ կորոնավիրուսը՝ լակմուսի թուղթ

Լուրեր

15.12.2024 | 21:00
Այսօր երիտասարդներն ավելի ինքնուրույն են, բայց պակաս տեղեկացված. ապաքաղաքական զրույց Անուշ Ասլիբեկյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 20:28
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն. Armsport.am
15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
Բոլորը

Հայաստանում կորոնավիրուսի տարածման այս օրերին քաղաքական ուժերը մեծավմասամբ հրադադար են հայտարարել։ Իշխանության ամենասուր քննադատ ՀՀԿ-ականները փոքր-ինչ մեղմացրել են հռետորաբանությունը՝ Նիկոլ Փաշինյանին ու պարետ Տիգրան Ավինյանին քննադատում են հապճեպ կամ չհաշվարկված որոշումների մեջ, այդուհանդերձ, պահպանում են կառուցողական տարրը, կոչ անում համատեղ ուժերով պայքարել համաճարակի դեմ։ Կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանն օրերս դրական ուղերձներով հայտարարություն տարածեց, ըստ որի՝ Հայաստանի բոլոր հասարակական, քաղաքական ուժերը ստեղծված իրավիճակում պետք է գործեն համազգային կոնսոլիդացիայի սկզբունքով` «ի շահ Հայաստանի, նրա քաղաքացիների և ողջ հայ ժողովրդի»: Իսկ այս ընթացքում Սերժ Սարգսյանի հիմնադրած «Լույս» հիմնադրամի փորձագետները ճգնաժամի հաղթահարմանն առնչվող առաջարկներ են մշակում և ներկայացնում կառավարությանը։

Իսկ դրա նախօրեին արտերկրից գրված հերթական ստատուսում Միքայել Մինասյանը կորոնավիրուսի թեմայով ծանր քննադատության ենթարկեց Նիկոլ Փաշինյանին՝ մեղադրելով ամեն օր և ամեն ինչից խոսելու, բայց գործ չանելու մեջ։ Աղետների ժամանակ, ըստ նրա, առավելագույն արդյունքի են հասնում լայն կոնսոլիդացիա ունեցող հասարակությունները, որտեղ գոյություն ունի վստահություն՝ ինստիտուտների և պետության հանդեպ։ Մինասյանը նաև լրջանալու, ցավոտ, արագ ու օպերատիվ որոշումներ ընդունելու, պրոֆեսիոնալներին համախմբելու, ոչ կոմպետենտներից ազատվելու, ներառական հասարակություն, իշխանություն և պետություն ձևավորելու կոչ  արեց:

«Հակառակ դեպքում, եթե այսպես շարունակվի, ապա երկրի վարչապետը չի կարողանալու խուսափել իր անգործության հետևանքներից, և պատասխան է տալու ամեն ինչի՝ բանակը կազմաքանդելուց մինչև կորոնավիրուսի վարակը համապետական աղետ դարձնելու համար։ Նա դատվելու է այս երկրի, երկնքի ու պատմության դատարաններում»,- գրել է Մինասյանը։

Այս սուր քննադատության ոչ պակաս կոշտ պատասխանը չուշացավ։ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակում» հրապարակված «Քաղաքական կորոնավիրուսը՝ «Վատիկանի նկուղներից» գլխագրով հոդվածում «անհայտ հեղինակը» նշում է, որ ներքաղաքական կոնսոլիդացիան փորձում է խաթարել մի քանի աղմկահարույց քրեական գործերով անցնող Միքայել Մինասյանը, իսկ այդ կոնոլիդացիայի վառ օրինակներ են գումարային հանգանակությունները պետական հաշվեհամարին, կամավորների մեծ բանակը և այլն:

«Նախկինները հետ չեն գա։ Առավել ևս՝ կորոնավիրուսի հետ կապված այս իրավիճակից հետո, երբ չդիմացան գայթակղությանն ու ծանր պահին փորձեցին թիկունքից հարվածել իշխանություններին։ Չնայած՝ անձամբ Միքայել Մինասյանը հետ գալու շանս գուցեև ունի։ Եթե Իտալիայի իշխանությունները արտահանձնեն»,- նշել է հեղինակը։

Հետհեղափոխական Հայաստանում քաղաքական ի՞նչ նպատակներ ունի և ինչ դեր է ստանձնել Միքայել Մինասյանը։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը Factor.am-ի հետ զրույցում ասում է՝ կորոնավիրուսի օրերին Փաշինյանի իշխանության հասցեին Միքայել Մինասյանի սուր քննադատության տակ կարելի է տեսնել ապագայի քաղաքական նպատակներ․ «Միքայել Մինասյանը թեև դեռ չի որոշակիացրել, բայց կարծում եմ՝ կարող է դիտարկվել որևէ ձևաչափով Հայաստանի ներքաղաքական գործընթացներին նրա մասնակցությունը՝ խորհրդարանական հաջորդ ընտրության հեռանկարում։ Հայաստանն այսօր մասն է համաշխարհային մարտահրավերի, և այս պայմաններում պետք է ձեռնպահ մնալ քաղաքական հաշիվները մաքրելու վարքագծից՝ սա ամենից անհարմար պահն է։ Կորոնավիրուսի իրավիճակում, կարծես թե, իշխող ուժը քաղաքական հաշիվներ մաքրելու հանգամանքը դրել է մի կողմ»։

Վերլուծելով կորոնավիրուսի օրերին Սերժ Սարգսյանի ու նրա փեսայի հնչեցրած տեքստերի բովանդակությունը՝ Հակոբ Բադալյանը նկատում է, որ դրանք  շեշտադրումներով բավականին տարբեր են․ «Սերժ Սարգսյանն իր հայտարարությունում ձեռնպահ էր մնացել կառավարությանը քննադատելուց և կոչ էր արել առաջնորդվել համախմբվածության տրամաբանությամբ։ Այս տարբերությունն իսկապես հետաքրքիր էր՝ դրանից մեկ օր առաջ Միքայել Մինասյանի՝ բավական կոշտ գրառման ֆոնին։ Սա վկայում է այն մասին, որ մեծ մրցակցություն կա նախկին իշխող համակարգի ներկայացուցիչների՝ ՀՀԿ-ականների ու Միքայել Մինասյանի միջև։ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ն և Միքայել Մինասյանը տարբեր քաղաքական նպատակների, հաշվարկների, ակնկալիքների դաշտում են գտնվում»։

Քաղաքական վերլուծաբանն ասաց՝ այս ուժերի ընդհանրությունն այն է, որ ցանկացած հարց, անգամ կորոնավիրուսը, օգտագործում են քննադատելու իշխանությանը։

Միքայել Մինասյանի անունը շոշափվում է մի շարք քրեական գործերով։ Դրանցից, թերևս, ամենաաղմկահարույցը «ՁորաՀԷԿ»-ի մասնավորեցման պատմությունն է։

Մամուլում օրերս եղավ հրապարակում, թե Փաշինյանը հրահանգել է մինչև այս շաբաթվա կես քրեական գործ հարուցել Սերժ Սարգսյանի փեսայի նկատմամբ։ ՀՔԾ-ից Factor.am-ը տեղեկացավ, որ «ՁորաՀԷԿ»-ի գործով Միքայել Մինասյանն այս պահին որևէ դատավարական կարգավիճակ չունի, ինչը նշանակում է, որ այս պահի դրությամբ այդ քրեական գործով նրա նկատմամբ հետախուզում չի կարող հայտարարվել, հետևաբար՝ արտահանձման մասին այսօր խոսք լինել չի կարող։ Սակայն մեր տեղեկություններով՝ Միքայել Մինասյանն այլ քրեական գործերով ներգրավված է որպես վկա։ Իրավապահ մարմիններն այս թեմայով քչախոս են․ ՀՔԾ-ից որևէ լրացուցիչ տեղեկություն չեն հայտնում, թե ինչ իրադարձությունների ու փաստերի են վերաբերում քրեական գործերը։ Անցած նոյեմբերին Միքայել Մինասյանը գրել էր, թե 8-րդ անգամ են խուզարկել, իրավապահների կարծիքով՝ իր հետ առնչվող անձանց բնակարանները։ Իսկ խուզարկված բնակարանների քանակը, ըստ Մինասյանի, դեռ նոյեմբերին 10-ից ավելի էր, կար հարուցված 10 քրեական գործ, որոնք, առնչություն ունեն նրա, նրա ընտանիքի կամ շրջապատի հետ։ Իրավապահները նոյեմբերին անցկացրել էին ավելի քան 25 խուզարկություն, հարցաքննել ավելի քան 400 մարդու:

«Իրականում այս իշխանությունը ռեպրեսիաները սխալ ուղղությամբ է թիրախավորել։ Նախ, որովհետև, որքան էլ ստուգեն, հետապնդեն և խուզարկեն՝ միևնույն է ոչինչ չեն գտնի։ Համակերպվեք` կան մարդիկ, ովքեր գործել և գործում են օրենքի շրջանակում»,- գրել էր Միքայել Մինասյանը։ Ու չնայած օրինականության մեջ նման համոզվածությանը, Միքայել Մինասյանը չի գալիս Հայաստան ու չի պատասխանում իրավապահների՝ իր համար պատրաստված հարցերին․ ՀՔԾ-ն հարցաքննության ներկայանալու ծանուցումներ է ուղարկել նրան։

Դեռ անցած տարի սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանը Վանաձորի ասուլիսում Factor.am-ի հարցին ի պատասխան հայտարարել էր, որ Միքայել Մինասյանը Հայաստանի շատ օբյեկտների սեփականատեր է եղել և մինչև օրս շարունակում է մնալ․ «Ուրիշ բան, որ այդ սեփականությունը գրանցված է եղել մի կնոջ անունով, որի անունը ոչ մեկի ոչ մի բան չի ասում»,- ասել էր վարչապետը։

2010 թվականին կառավարության գաղտնի որոշման արդյունքում Միքայել Մինասյանին պատկանած «Ձորագետ Հիդրո» ընկերության կողմից «ՁորաՀԷԿ»-ի սեփականաշնորհման պատմությունը ուշագրավ է։ Մինչ Սերժ Սարգսյանի փեսային անցնելը «ՁորաՀԷԿ»-ը աշխատել է շահույթով և այդ գումարն ուղղվել է ՀՀ ՊՆ-ին։ 2006-2010 թվականներին պաշտպանական համակարգը ստացել էր ավելի քան 2․5 միլիոն դոլարի եկամուտ, իսկ Մինասյանի ընկերության կողմից սեփականաշնորհվելուց հետո՝ 2011-2018 թվականներին «ՁորաՀԷԿ»-ի հասույթը հասել է շուրջ 29 միլիոն դոլարի։ Ըստ մամուլի հրապարակումների, 2016 թվականին ՀԷԿ-ը վաճառվել է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր կապիտալին» և այժմ պատկանում է այս ընկերությանը։

Ըստ իրավապահների, ՀԷԿ-ը սեփականաշնորհվել է շուկայական արժեքից կրկնակի պակաս գնով՝ 2010-ի դեկտեմբերի դրությամբ այն արժեցել է ոչ թե 3,5 միլիարդ դրամ, այլ շուրջ՝ 8 միլիարդ։ Այս գործով առանձնապես խոշոր չափերի՝ 3 միլիոն դոլարի վատնում կատարելու կասկածանքով մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին ՊՆ Սեյրան Օհանյանին։ Նա օրեր առաջ առերեսվել է ՊՆ նախկին երկու աշխատակիցների հետ։

Ըստ նախաքննական մարմնի, 2010 թվականին Սեյրան Օհանյանի ղեկավարած ՊՆ-ն մշակել է կառավարության գաղտնի որոշում և առանց գույքի պարտադիր գնահատման, առաջարկվել է թույլատրել, որ ՊՆ-ն իր կազմում գտնվող «ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ն 3 միլիարդ 600 միլիոն դրամով կամ մոտ 7.5 միլիոն դոլարով օտարի «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ին։ Որոշման նախագիծը գաղտնի ընթացակարգով արժանացել է կառավարության հավանությանը, ապա տեղի է ունեցել ՀԷԿ-ի առքուվաճառքը։ ՀՔԾ-ից տեղեկացանք, որ այս գործով մինչ օրս միայն  Սեյրան Օհանյանն ունի մեղադրյալի կարգավիճակ։

Նկատենք, որ պարբերաբար քաղաքական ստատուսներ գրող Միքայել Մինասյանը մինչ օրս չի անդրադարձել «ՁորաՀԷԿ»-ի սեփականաշնորհման թեմային ու չի պարզաբանել՝ ինչպես և ինչու է սեփականաշնորհվել Փաշինյանի ասած «ստրատեգիական նշանակության օբյեկտը», այն դեպքում, երբ դրա  եկամուտները  ծառայում էին բանակի կարիքները հոգալու նպատակին, այլ ոչ թե՝ Սերժ Սարգսյանի փեսայի ընկերության հարստացմանը։

 

Ռոբերտ Անանյան