Լրատվամիջոցների գրաքննության որոշումը դեռ չի չեղարկվել․ վարչապետի խոսնակ

Լուրեր

17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
17.11.2026 | 20:09
Վիրավորանքի համար՝ նվազագույնը 1 մլն, զրպարտության համար՝ 2 մլն դրամ․ ԱՆ-ն առաջարկում է փոխհատուցման նոր շեմեր
Բոլորը

Մի քանի օր է՝ լրատվական համայնքը իր դժգոհությունն է հայտնում՝ կապված արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների աշխատանքի սահմանափակման հետ։ Երեկ ՀՀ գլխավոր պարետ Տիգրան Ավինյանը նշեց, որ հնարավոր է` շատ կարճ ժամանակում ԶԼՄ-ների նկատմամբ սահմանափակումները հանվեն։ Այսօր այս մասին հայտարարեց նաև արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ազգային ժողովում:

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ հարցն առայժմ քննարկման փուլում է․ «Այս պահին դեռ չի հանվել, երբ հանվի, որոշումը կայացվի, հրապարակային կտեղադրվի, կտարածվի»։

Հարցին՝ ե՞րբ է նախատեսվում որոշումը և ի՞նչ գործոններով է այն պայմանավորված, Մանե Գևորգյանը պատասխանեց․ «Չեմ կարող ասել ինչ գործոններով է պայմանավորված և երբ կլինի այդ վերջնական որոշումը, քննարկվում է այն հարցը, որ սահմանափակումները մի փոքր թեթևացվեն կամ առհասարակ հանվեն, բաց առաժմ վերջնական որոշում չկա։ Այն է, ինչ երեկ հայտնեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, դրանից հետո այդ հարցով որևէ քայլ չենք ձեռնարկել»։

Անժելա Պողոսյան