Քարոզարշավի վերջին օրերին, երբ լուր տարածվեց վարակված մարդկանց մասին՝ թիմով ինքնամեկուսացանք. Քրիստինե Պողոսյան

Լուրեր

08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
Բոլորը

Factor.am-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը

 

 -Տիկին Պողոսյան, արդյոք ինքնամեկուսացե՞լ եք այս օրերին։

-Քարոզարշավի վերջին օրերին, երբ լուր տարածվեց վարակված մարդկանց մասին, քարոզարշավ իրականացնող թիմով ինքնամեկուսացանք նույն վայրում, որտեղ անցկացրել էինք վերջին տասն օրը։ Գուցե մի փոքր ավելի զգուշավոր էինք, բայց չէինք ցանկանում վտանգել մեր շուրջը ոչ ոքի։ Հիմա էլ մեկուսացած եմ։

-Ինչպե՞ս եք օրն անցկացնում։ Վարակից խուսափելու համար ի՞նչ միջոցներ եք կիրառում։

-Օրերն աշխատանքային են անցնում, երբ դրա կարիքը կա։ Մնացած օրերին տանն եմ՝ երեխաների հետ։ Հետևում եմ անվտանգության կանոններին, պահպանում եմ սոցիալական հեռավորություն։

-Տեղյակ ենք, որ երեք որդի ունեք։ Իրենց բացատրե՞լ եք, թե ինչպես խուսափեն վարակից։

-Երեխաները փոքր տարիքից գիտեն հանրային վայրերում միկրոբների և վիրուսների վտանգավորության մասին և միշտ զգույշ են եղել։ Հիմա առանձակի դժվարություն չէր իրենց հիշեցնել, որ ավելի ուշադիր լինեն։ Նրանք գիտեն, որ ամենակարևորը և վտանգավորը ձեռքերի միջոցով վիրուս և բակտերիա փոխանցելն է։

-Ինչպե՞ս է իրենց հետ այս օրերին առօրյան անցնում, կարողանո՞ւմ եք Ձեզ հաճելի զղաղմունքներին ժամանակ տրամադրել։

-Նորից խոստովում եմ՝ ես այն մարդն եմ, որը սիրում է, երբ դասեր չկան, և մենք միասին ենք տանը։ Սեփական տանն այգի ունենք, շատ ժամանակ այգում ենք. իրար սիրում ենք և չենք վիճում, ինչպես կատակում են շատերը սոցցանցերում։

-Հանրության մի հատված վարակի տարածման հետևանքով անհանգիստ է և դա երևում է նաև առցանց տիրույթում։ Ձեզ մոտ խուճապ կա՞, ի՞նչ խորհուրդ ունեք քաղաքացիներին։

-Լրիվ բնական է, որ անհանգիստ են, բայց պետք է ոչ թե անհանգիստ լինել, այլ զգույշ և ուշադիր։ Խուճապն իմ մասին չէ, գուցե ավելորդ զգույշ եմ, բայց դա պատճառ ունի. մենք պետք է ոչ միայն մեր մասին մտածենք, այլ այն մարդկանց, որոնք խոցելի խմբում են, և ես զգույշ եմ, որպեսզի չվտանգեմ հարազատներիս, գործընկերներիս, որոնք ռիսկային խմբում են։ Քաղաքացիներին ոչ թե խորհուրդ կտամ, այլ կխնդրեմ ցուցաբերել սոցիալական պատասխանատվություն. մենք կարող ենք ամուր իմունիտետ ունենալ, բայց նա, ում փոխանցենք վարակը՝ ոչ։

-Աշխարհի ու մարդկանց վրա ի՞նչ ազդեցություն կունենա համաճարակը։

-Աշխարհում տնտեսական լուրջ խնդիրներ են արդեն սկսվել և որքան տեսնում եմ՝ հետհամաճարակային վիճակն ավելի բարդ է լինելու։ Եթե չլինենք միահամուռ՝ կորուստն ավելի մեծ կլինի։ Առողջություն եմ մաղթում բոլոր հիվանդներին, տանը մեկուսացածներին՝ համբերություն, բժիշկներին՝ ուժ։

Մերի Մարտիրոսյան