Նավթի գները նվազել են
Տնտեսություն
21.03.2020 | 12:58Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների մարտի 20-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 9.56%-ով և կազմել 23.64 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 7.51%-ով և կազմել 26.98 դոլար: