Զորակոչիկի իրավունքների խախտմամբ կայացված դատավճիռը ՀՔԱՎ -ի փաստաբանը բողոքարկել է ՀՀ քրեական վերաքննիչ դատարան

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

ՀՔԱ Վանաձորի գրսենյակը տեղեկություն է տարածել, որում ասվում է.

«2016 թվականից ՀՔԱՎ գրասենյակն զբաղվում է վանաձորցի Ա. Դ.-ի իրավունքների պաշտպանությամբ, ով, չնայած առողջական խնդիրներին, ճանաչվել է պիտանի զինծառայությանը՝ սահմանափակումով: Համաձայն չլինելով Կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացությանը՝ Ա.Դ.-ը չի մեկնել զինծառայության: 2016 թ. սեպտեմբերին նրա նկատմամբ հարուցվել  է քրեական գործ: Իրավական աջակցության նպատակով նա դիմել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակ: Լոռու մարզի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում  Ա. Դ.-ի շահերը ներկայացնող ՀՔԱՎ փաստաբաններ Սյուզաննա Սողոմոնյանը, ապաև Հայկ Հակոբյանը, գործի նյութերի ուսումնասիրությամբ պարզել  են, որ 2016 թ. զորակոչի ժամանակ Ա․Դ.-ը առողջական վիճակի պատշաճ ու համալիր հետազոտություններ չի անցել, ինչն էլ հիմք է հանդիսացել, որ քաղաքացին  չհամաձայնի Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշման հետ ու չմեկնի զինծառայության։

2020 թվականի փետրվարի 7 –ին Լոռու մարզի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նիստը նախագահող դատավոր Մուշեղ Հարությունյանի գլխավորությամբ, կայացրել է վճիռ՝ մեղավոր ճանաչելով  Ա. Դ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը…1. Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորավարժանքից խուսափելը՝ այդ ծառայությունից ազատվելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում)  նախատեսված  հանցագործության կատարման մեջ և դատապարտել  ազատազրկման՝ 1 տարի ժամկետով: Պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Սահմանվել է փորձաշրջան՝ ՀՀ ՔՕ 70-րդ հոդվածի համաձայն (Պատիժը պայմանականորեն չկիրառելը): Ա. Դ.-ի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դրվել է Արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության՝ զորակոչիկի բնակության վայրի համապատասխան ստորաբաժանման վրա, միաժամանակ կիրառվել խափանման միջոց՝  ստորագրություն չհեռանալու մասին:

ՀՔԱՎ գրասենյակի փաստաբան Հայկ Հակոբյանը 2020 թ. մարտի 2-ին վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել Լոռու մարզի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թ. փետրվարի 7-ի դատավճիռն ու արդարացնել Ա.Դ-ին՝ նրան մեղսագրված արարքում՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ»: