Վիգեն Սարգսյանը նախընտրական փուլում մասնակցե՞լ է Սեյրան Օհանյանի դեմ «տեղեկատվական տեռորին». ՕՐՕ դաշինքի տեղեկատվական թիմի անդամը՝ Վիգեն Սարգսյան-Ռուզաննա Խաչատրյան «հակամարտության» մասին

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, այս օրերին երեք գրառում է կատարել, որոնք ուղղված են բանակում չծառայած պաշտոնյային, որն ինքը ծառայությունից ապօրինի խուսափելով՝ տարբեր ամբիոններից մատը թափահարելով փորձում է դաստիարակչական խրատներ տալ մատաղ սերնդին: Այսօր կատարած վերջին գրառման մեջ Խաչատրյանը էլ ավելի է բացել փակագծերը. «…Խրամատ պահողը ծանր վնասվածքից ապաքինվեց, «կաբինետչիկը» ֆեյսբուքյան գրառումից վախճանվեց… »:

Նշենք, որ Ռուզաննա Խաչատրյանի Ֆեյսբուքյան գրառումներին, այս օրերին արձագանքել է միայն Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի խոսնակը: Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, ով Սեյրան Օհանյանի առաջնորդած ՕՐՕ դաշինքի մաս կազմող «Համախմբում» կուսակցության տեղեկատվական թիմի համակարգողներից էր, խոսելով այս տեղեկատվական պատերազմի մասին՝ ասաց՝ չի ցանկանում միջանձնային հարաբերություններին խառնվել, բայց փաստեց՝ հասարակության բացասական վերաբերմունքը երևում է այդպիսի վեճերում:

Ռուզաննա Խաչատրյանը իր գրառման մեջ նաև նշել էր, թե բանակում չծառայած այդ պաշտոնյան է եղել նաև իր ամուսնու և իրենց ընտանիքի դեմ իրականացված «տեղեկատվական տեռորի» մասնակիցներից մեկը : Factor.am-ը հետաքրքրվեց՝ արդյոք նախընտրական շրջանում, երբ Երվանդ Բոզոյանը «Համախմբում» կուսակցության տեղեկատվական թիմում էր աշխատում, նկատել է տեղեկատվական գրոհ ընդդեմ Սեյրան Օհանյանի ընտանիքի, և արդյո՞ք ունի տեղեկություն՝ Վիգեն Սարգսյանը Ռուզաննա Խաչատրյանի նշած «տեղեկատվական տեռորի» հետ առնչություն ունի, թե ոչ. «Անկեղծ ասած՝ տեղեկություն չունեմ՝ Վիգեն Սարգսյանը կոնկրետ ինչ-որ ակունքներում եղել է, այդ ամենի հետ կապ ունեցել է, թե ոչ, բայց պարզ էր, որ նախընտրական օրերին «Համախմբում» կուսակցությունը թիրախավորված էր իշխանության կողմից»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան