Թուրքիան միանման բեղերի պետության է վերածվում. Կարո Փայլան

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդադեմոկրատական կուսակցության» անդամ, խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը ծաղրել է «բեղավոր թուրք պաշտոնյաներին». տեղեկացնում է ermenihaber-ը:

Թուրքիայի խորհրդարանում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ելույթ ունենալիս Փայլանը  քննադատել է այն հանգամանքը, որ բյուջեի հանձնաժողովի բոլոր անդամները տղամարդիկ են, իսկ պաշտոնյաների մեծ մասը բեղեր են պահում Էրդողանին հաճոյանալու համար:

«Ձեր ասած պետությունը,  տղամարդկանց պետությունն է: Բացի այդ այս երկու տարվա մեջ մի զարգացում էլ ունենք. Երկիրը գնալով միանման բեղերի երկրի է վերածվում: Կարծես թե պաշտոնին մնալ ցանկացողները հարկադրված են այդպիսի բեղեր ունենալ: Եթե նայենք 2 տարի առաջվա պատկերին, բեղ ունեցողները ընդամենը 5-10% էին կազմում,  իսկ ներկայումս նրանց թիվը հասել է 90-95 %-ի:  Բեղը դիտվում է, որպես ուժերի համախմբան խորհրդանիշ»,- ասել է Փայլանը:

Նշենք, որ ավելի վաղ «Associated Press» գործակալությունը փոքրիկ հետաքննություն էր անցկացրել՝ պարզելով, որ թուրք նախարարները բեղեր են պահում նախագահ Էրդողանի խորհրդով: Գործակալության տվյալներով՝ մեկ տարի առաջ Թուրքիայի նախարարների կաբինետի անդամների մեծ մասը սափրված էր: Հիմա թուրք 27 նախարարներից միայն երեքը բեղ չունեն: Նախարարներից մեկը գործակալությանը հայտնել է, որ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ սկսել են բեղեր աճեցնել Էրդողանի խորհրդով: Որոշ վերլուծաբանների կարծիքով, սա պատահականություն չէ, քանի որ խոսքը մի երկրի մասին է, որտեղ դեմքի մազածածկույթը վաղուց քաղաքական նշանակություն ունի: Նախագահի ոճը կրկնօրինակելով՝ Էրդողանի աջակիցները եւ իշխող կուսակցության անդամները, կարծես, փորձում ենհարմարվել նրա թիմում: