Արտակարգ դրության պայմաններում Գյումրիի բուհերը ևս անցնում են հեռավար ուսուցման. յուրաքանչյուր բուհ իր մեթոդներն է մշակում

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց հետո բոլոր ուսումնական հաստատություններում դասապրոցեսը դադարեցված է։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության որոշմամբ՝ հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատություններն անցնում են հեռավար ուսուցման։ Գյումրիի բուհերը ևս բացառություն չեն:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղը, օրինակ, ոչ լիարժեք, բայց արդեն անցել է հեռավար ուսուցման։

«Արդեն կանոնավոր կերպով սկսված է ավարտական աշխատանքների ու մագիստրոսական թեզերի ղեկավարումն ու խորհրդատվությունը։ Հիմա մենք պատրաստվում ենք օգտագործել Zoom ծրագրային փաթեթը, խմբերն ենք ձևավորում, որպեսզի ժամանակավոր դասացուցակով դասերն արվեն։ Ծրագիրը թույլ է տալիս երեքից մինչև 100 հոգանոց լսարաններ ձևավորել, դասացուցակ կլինի, կմիանան և դասախոսն  իր դասախոսությունը կկարդա: Նաև Երևանում մայր բուհն է այդ աշխատանքները համակարգում, այնտեղից մենք կստանանք մեթոդական, ծրագրային օգնություն»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի  տնօրեն Աշոտ Պապոյանը։

Նա նաև նշեց, որ աշխատանքների կատարման ժամանակացույցը՝ դիպլումների, պաշտպանությունների, տեղափոխված չէ, սակայն մշակվել են որոշակի կարգավորումներ:

«Բացի այդ՝ համալսարանի գիտխորհուրդը որոշում է ընդունել, որ միջանկյալ քննությունների ու դասահաճախումների համար տրվող բալերը հանվում են գնահատման համակարգից, միայն կլինի ամփոփիչ քննություն՝ 100 բալային համակարգով, որպեսզի միջանկյալ քնությունների անհրաժեշտությունն էլ դուրս գա»,- ասաց Աշոտ Պապոյանը։

Ի տարբերություն Պոլիտեխնիկի՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը դեռ 1.5 տարի առաջ է սկսել հեռավար ուսուցման փորձը ներդնել բուհում։

«Այն ժամանակ մենք Google Drive համակարգը ստեղծեցինք հատուկ մեր բուհի համար։ Ասացինք, որ բոլոր դասախոսությունները պիտի թվայնացվեն, տեղադրվեն այդ համարգում։ Բացի այդ՝ տեղադրվում է նաև գրականության ցանկը, բոլոր գրքերը, տեսանյութերը, որոնք համացանցում առկա են, սքանավորված գրականությունը։ Այդ համակարգ մուտքի թույլտվություն տրվեց ուսանողներին։ Յուրաքանչյուր ուսանող կարող է մտնել համակարգ, ծանոթանալ առարկայական ծրագրին, հարցաշարին, նյութերին»,- մեզ հետ զրույցում ասաց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանը։

Ստեղծված իրավիճակում բուհն անցնում է ամբողջական հեռավար ուսուցման։ Միաժամանակ, պլանավորվում, հաշվառվում են հեռահար դասերը, առարկաների ծավալը, դասախոսները կազմում են նոր իրավիճակի համար հարմարեցված ծրագրեր։

«Շատ դասախոսներ հիմա կազմակերպում են հեռավար դասեր, բայց մենք պարտադիր չենք անում։ Ինչու՞, որովհետև ոչ բոլոր դասախոսներն են  կոմունիկացիային ունակ։ Այդ դեպքում մենք ավելի մեծ պրոբլեմ կունենանք վերահսկողության ու համապատասխան մոտեցումների, քան երբ թողել ենք ազատ։ Բուհի բոլոր կուրսերի մասով էլ ստեղծվել են օնլայն խմբեր ֆեյսբուքյան հարթակում, և այնտեղ ցանկացած ուսանող ցանկացած թեմայի մասով կարող է դասախոսի հետ խորհրդատվություն անցկացնել»,- ասաց Կարեն Պետրոսյանը։

Մեր զրուցակիցները նաև նշեցին, որ հեռավար ուսուցումը չի կարող լիարժեք կերպով փոխարինել սովորական դասապրոցեսին, բայց, այնուամենայնիվ, որոշ խնդիրներ հնարավոր է լուծել։

«Լիարժեք չի փոխարինի, դա բացառված է։ Հավանաբար՝ անհրաժեշտ կլինի լրացուցիչ պարապմունքների կամ լրացուցիչ ժամերի, օրերի միջոցով լրացնել։ Նախ՝ տեխնիկական խնդիրներ կան, արդյո՞ք բոլորն ունեն անսահմանափակ համացանցի հնարավորություն, որ դասերին մասնակցեն։ Երկրորդ՝ այդ մտավախությունն ունեմ նաև դպրոցների պարագայում, այն, որ հեռուստատեսությամբ դասեր են անցկացնում, հիմա շատ լավ է, բայց հետո, երբ երեխաները վերադառնան, խնդիր է առաջանալու։ Մեկն ասելու է՝ ես այդ նյութը չեմ լսել, մեկն ասելու է՝ լսել եմ, ու այդ ամբողջ աշխատանքը ստիպված կլինենք նորից անելու, նույն ելակետային դիրքի բերելու»,- ասաց ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Աշոտ Պապոյանը։

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի կարծիքով էլ՝ հեռավար ուսուցմամբ որոշ հարցերում առաջ գնալ հնարավոր է, սակայն խնդիրներ կան ժամաքանակի առումով, քանի որ պատրաստ չեն ամբողջ ծավալը փոխարինելու ու պլանավորում անելու։ Ստեղծված իրավիճակում դրականը նաև այն է, որ դասախոսները, ըստ Կարեն Պետրոսյանի, ավելի պատասխանատու են դարձել։

«Տանը լինելով՝ դասախոսի պատասխանատվությունը մեծացել է, արտակարգ իրավիճակներում դասախոսն ավելի պատասխանատու է դարձել։ Այն ժամանակ կարող էր ասել՝ կմտնեմ լսարան, իմ դասը կպարապեմ, և լրացուցիչ բան չէր նայի, բայց հիմա շատ դասախոսներ մեզ մոտ ավելի շատ լրացուցիչ գործիքներ ու ինֆորմացիա են նայում։ Իրենց վիդեոդասերն են անում, տարբեր հեղինակավոր համալսարանների դասախոսների վիդեոդասերով են կիսվում։ Հեռավար համակարգը լրացուցիչ խթան եղավ»,- ասաց Կարեն Պետրոսյանը։

Նշենք նաև, որ մինչև ապրիլի 14-ը՝ արտակարգ դրության վերջին օրը, Հայաստանի բոլոր ուսումնական հաստատությունները փակ են լինելու։

Էմմա Չոբանյան