Հին մեթոդներով այս իրավիճակից դուրս գալ չեն կարող. տնտեսագետը՝ Կառավարության տնտեսական առաջարկների մասին

Լուրեր

15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 22:35
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում ավելի քան 220 կրոնական գործիչ է ձերբակալվել
15.05.2026 | 22:22
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
15.05.2026 | 22:08
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության հարցեր
15.05.2026 | 21:54
«Մեկին հինգ ենք պատասխանելու». Քոչարյանն ու Փաշինյանը որոշել են խոսքի տակ չմնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:44
Իրանը «չի վստահում» ԱՄՆ-ին․ կբանակցի միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը լուրջ լինի. Արաղչի
15.05.2026 | 21:30
Դեմ ենք ԵՏՄ-ից դուրս գալուն․ երկրի վիճակն այնպես կփոխվի, որ ռիսկերը կբերեն տնտեսության փլուզում․ Միքայել Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:18
Կրեմլամետ «Մատրյոշկայի» արշավը Փաշինյանի դեմ ավելի մասշտաբային է, քան ԱՄՆ-ում, Գերմանիայում և Լեհաստանում անցկացված ընտրություններինը միասին. անդրադարձ
15.05.2026 | 21:07
Նուռնուսի ամառանոցներից մեկում հրդեհ է բռնկվել
15.05.2026 | 20:55
36 երկիր մտադիր է միանալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի գործով հատուկ տրիբունալի աշխատանքին
15.05.2026 | 20:35
ՌԴ-ից սպառնալիք կա՝ եթե երկաթուղու հարցով կտրուկ քայլերի դիմեք, կօգտագործեն տնտեսական լծակներ․ ՀՀ-ն դիլեմայի առաջ է․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 20:25
Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով
Բոլորը

Կառավարությունը 150 միլիարդ դրամի աջակցություն կտրամադրի՝ տնտեսության ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ կորոնավիրուսի տարածմամբ համաշխարհային տնտեսության մեջ էլ փոփոխություներ են կատարվելու: Աջակցությունը լինելու է վարկային միջոցների տեսքով։ «Ամենամեծ փաթեթը 80 միլիարդ կլինի։ Ես կարող եմ երաշխավորել, որ մենք անսահմանափակ ֆինանսավորում կունենանք, մենք կներդնենք այն պրոյեկտների մեջ, որոնք կլինեն նորարարական՝ այն առումով, որ այդ ընկերություններն իրենք իրենց և Հայաստանի Հանրապետությանը կպատրաստեն նոր աշխարհին»,- նշել է Փաշինյանը:

Նա նաև ընդգծել է, որ այն աշխարհը, որն ունեցել ենք մինչև կորոնավիրուսի տարածումը, չի լինելու, և Կառավարության մոտեցումը լինելու է ոչ թե պաշտպանվողական, այլ՝ հեղափոխական. ստեղծված իրավիճակը պետք է հնարավորինս օգտագործել՝ տնտեսության մեջ խոստացված հեղափոխությունն իրականացնելու համար։

Կառավարության հեղափոխական առաջարկների մասին Factor.am-ը զրուցել է տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ, ում գնահատմամբ՝ այս առաջարկները այնքանով են հեղափոխական, որքան տնտեսության մեջ մինչ այժմ կատարված քայլերը։

– Ստեղծված իրավիճակում որո՞նք են այն հիմնական խնդիրները, որոնց կբախվեն գործարար շրջանակները։

– Այս իրավիճակում 1.5 ամսվա ընթացքում ձեռնարկատերերը, կազմակերպությունները կուտակելու են պարտքեր՝ միմյանց, պետության, իրենց աշխատողների նկատմամբ։ Այս ճգնաժամից հետո պետք է լուծվի այդ պարտքերի հարցը։ Վստահ եմ, որ այս ճգնաժամից հետո բազմաթիվ դատական, ֆինանսական վեճեր են առաջ գալու, քանի որ բանկերը, ֆինանսական կազմակերպություններն իրար չեն ներելու և փորձելու են օր առաջ այդ գումարները ստանալ։

– Ինչպե՞ս եք գնահատում Կառավարության առաջարկած գործիքակազմը՝ բիզնեսին, գյուղատնտեսությանն աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ։

– Տնտեսական հետևանքները վերացնելու համար սա անհրաժեշտ է, բայց ոչ բավարար։ Սա հերթական քայլերից է, որ կարելի է իրականացնել և՛ ճգնաժամից առաջ, և՛ հետո։ Սա տվյալ պահին առկա խնդիրները լուծող ամբողջական գործիքակազմ չէ, դարձյալ հին մեթոդներով փորձում են այս իրավիճակից դուրս գալ։ Քանի որ Կառավարությունը չի կարողանում գումար ծախսել, ներդրում կատարել, բիզնես կառավարել, ասացին՝ եկեք ֆինանսավորենք բանկերին, բանկերը թող ֆինանսավորեն փոքր և միջին բիզնեսը, խոշոր բիզնեսը։ Սա հին նեոլիբերալ մոտեցումն է, որ պետությունը վատ կառավարիչ է, եկեք փողը տանք մասնավորին, տեսնենք՝ ինչ տեղի կունենա։ Սա նաև պատասխանատվությունից խուսափելու միջոց է: Չեմ կարծում, որ այս գործիքակազմով հեղափոխական արդյունքի ենք հասնելու։ Փոքր և միջին բիզնեսը չի օգտվելու այս առաջարկից, շատ քիչ հավանական է, քանի որ նրանք չունեն գույք, թեկուզ 50 տոկոսի չափով, հեռանկարային բիզնես-նախագծեր, իրենք ուղղակի օրվա հացի խնդիր են լուծում։ Բացի այդ՝ իրենք պարզապես չեն կարող մրցել այս մենաշնորհների հետ, ինչքան գումար տան փոքր և միջին բիզնեսին, գնալու է, էլի լցվի խոշորների գրպանը, որևէ տնտեսական վերաբաշխում տեղի չի ունենալու։

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանի մոտեցումը պետք է լինի ոչ թե պահպանողական, այլ հեղափոխական: Ինչպե՞ս եք գնահատում սա։

– Սա հեղափոխական չէ, հին մոդելով տնտեսական հեղափոխություն չեն կարող անել: Հիշեցնեմ, որ անցած տարի իրենք արդեն հայտարարում էին, որ տնտեսական հեղափոխություն են արել, հիմա անցավ մեկ  տարի, և հիմա նորից տնտեսական հեղափոխություն են անում։ Դրանք քանի՞սն են՝ իրենց պատկերացմամբ։ Վերջին 30 տարում, այդ թվում՝ վերջին 2 տարիների ընթացքում, այս գործիքակազմն օգտագործվել է՝ մի քիչ շատ, մի քիչ քիչ, և դրա արդյունքում հեղափոխական աճ չենք ունեցել։ Ավելին՝ 2019 թվականի արդյունքում մեր տնտեսությունը ավելի մեծ կախվածություն ունեցավ հանքարդյունաբերությունից։ 32 տոկոսով ավելացավ պղնձի հանքանյութի արդյունահանումը և արտահանումը, այսինքն՝ ոչինչ չփոխվեց։ Հստակ է, որ տնտեսական հեղափոխություն չի եղել, և իրենց այս գործիքակազմով չի էլ լինի։ Պետությունը պետք է դառնա թիվ մեկ տնտեսվարողը, որը պիտի ներգրավված լինի տնտեսության մեջ, պետք է առանձին ոլորտներ ղեկավարի։ Հիշեցնեմ, որ 2008 թվականին տնտեսական ճգնաժամի ժամանակ Մեծ Բրիտանիայի կառավարությունը դարձավ անգլիական բանկերից մեկի բաժնետերը, որ փրկի այդ բանկը, ոտքի հանի, փրկելուց հետո բաժնետոմսերը վաճառեց։ Մեզ պետք է այդպիսի մոտեցում։

– Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառեց հարկային արձակուրդի կիրառման տարբերակը։ Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է ճիշտ այս քայլը և ի՞նչ միջոցառումներ պետք է ձեռնարկի Կառավարությունը՝ ճգնաժամը մեղմելու համար։

– Հիշեցնեմ որ այս նույն Կառավարությունը 2 տարի առաջ ակտերի արձակուրդ արեց, 11 միլիարդ դրամի չափով ակտեր զիջեց, իրենք այդ նույն գործիքակազմից օգտվել են։ Հիմա, եթե նման գործիքակազմ անեն, բյուջեի եկամտային մասի խնդիր են ունենալու, իրենք շատ լավ գնահատում են այս իրավիճակը և ասում են՝ եկեք հարկային արձակուրդ չսահմանենք։ Առանձին ոլորտների դեպքում, հաշվի առնելով այդ ոլորտի նշանակությունը, կարելի է նման մոտեցման գնալ։ Օրինակ, եթե մենք ունենանք ավիափոխադրող, որը կրել է լուրջ վնասներ, մենք պետք է այդ ավիափոխադրողին փրկենք, դա կլինի հարկային արձակուրդի տեսքով, գրանտների միջոցով, սուբսիդավորման միջոցով: Առանձին երկրներ կան, որոնք գրանտներ են նախատեսում բիզնեսի համար, օրինակ՝ Ֆրանսիան։ Կառավարությունը պետք է հրաժարվի հին գործիքակազմերից, նոր մոտեցումներ, հեղափոխական քայլեր կատարի։ Պարգևավճար ստանալուց բացի՝ պետք է նաև արդյունք ցույց տան։