Արսեն Թորոսյանը ներկայացրեց կորոնավիրուսի տարածվածության վերջին տեղեկությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ունենք կորոնավիրուսի 115 հաստատված դեպք, մեկը՝ առողջացած։ Բոլորի վիճակը բավարար է, նույնիսկ ջերմություններով եթե նայում ենք, 38-ից բարձր ունենք ընդամենը 5 անձ, 39-ից բարձր չունենք, 37-ից բարձր՝ 34 անձ։ Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«60-ից բարձր տարիքի 13 անձ ունենք, որոնցից ոչ մեկի ջերմությունը բարձր չի և նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Կարող եմ ասել, որ որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ Նույն տրամաբանությամբ շարունակում ենք հոսպիտալացումները։ Որոշ դեպքերում՝ իրականացնում ենք ինքնամեկուսացում»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Ներկայացնելով աշխարհում կորոնավիրուսի տարածման վերաբերյալ վերջին տեղեկությունները՝ նախարարը նշեց. «Չինաստանում երեկ նույնիսկ մեկ նոր դեպք չի արձանագրվել, սակայն բռնկումներն ինտենսիվ շարունակում են Եվրոպայում, հատկապես՝ արևմտյան Եվրոպայում արդեն 10 հազարին են հասնում՝ Ֆրանսիան, Գերմանիան։ Իտալիան արդեն 30 հազար և ավելի դեպք ունի, իսկ մահերի թիվը մոտենում է 3000-ի։ Մահացողների մեծ մասը բարձր տարիքի անձինք են»։

Մանրամասները՝ տեսանյութում։