Տպավորված եմ Ձեր ապրած կյանքի պատմությունից. նախագահ Սարգսյանը շնորհավորել է Մատենադարանի գիտաշխատող Մարգարիտա Դարբինյանի 100-ամյա հոբելյանը

Լուրեր

01.10.2026 | 17:17
Նախկին ԱԳՆ շենքը կվերածվի բազմաֆունկցիոնալ համալիրի․ նախատեսվում է ավելի քան 150 մլն ԱՄՆ դոլարի ներդրում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.10.2026 | 17:08
Զանգվածային թունավորում Ադրբեջանում հարսանիքի ժամանակ․ տուժածների թիվը գերազանցում է 90-ը
01.10.2026 | 16:57
Սահմանը հատած ադրբեջանցին կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին․ ԱԱԾ
01.10.2026 | 16:54
Երկու կոմիտե կվերանվանվեն և կանցնեն Կառավարության ենթակայությանը
01.10.2026 | 16:50
Ծանրորդ Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
01.10.2026 | 16:45
ՌԴ-ն հայտարարել է Մոսկվայից, Կազանից և Սանկտ Պետերբուրգից հունգարացի դիվանագետների պատասխան արտաքսման մասին
01.10.2026 | 16:37
Ֆուտբոլը Հայաստանում դառնում է տնտեսության ճյուղ․ ՀՀ վարչապետ
01.10.2026 | 16:30
«Ռոլլս-Ռոյս», «Բենթլի», 1,8 մլն դոլար կանխիկ, բնակարաններ ԱՄԷ-ում ու Եվրոպայում․ ինչ է հայտարարագրել Վահագն Արսենյանը 
01.10.2026 | 16:17
Հեգսեթը հայտնել է, որ ԱՄՆ-ն 20 տոկոսով կրճատել է իր գեներալների և ծովակալների թիվը
01.10.2026 | 16:06
Էստոնիան արգելել է ռուսական և բելառուսական հացահատիկի տարանցումն իր տարածքով
01.10.2026 | 15:56
Գարի Կասպարովը հայտարարել է, որ Լիտվայի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները նախազգուշացրել էին վտանգի մասին
01.10.2026 | 15:47
Փաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին
01.10.2026 | 15:36
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթում
01.10.2026 | 15:33
ԵՄ-ն ընդունեց միգրացիոն նոր կանոնակարգը
01.10.2026 | 15:25
Շվեդիան ԵՄ-ից պահանջում է սահմանափակել ռուսների մուտքը Եվրոպա
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 100-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Մատենադարանի թարգմանական մատենագրության բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Մարգարիտա Դարբինյանին:

Նշելով, որ տպավորված է վաստակաշատ գիտնականի հետ օրերս ունեցած հանդիպումից (նախագահն իր նստավայրում նրան հյուրընկալել էր Կանանց տոնի առթիվ)’ նախագահ Սարգսյանն ընդգծել է. «Տպավորված եմ Ձեր մարդկային կերպարով, Ձեր ապրած կյանքի պատմությունից: Տպավորված եմ թե՛ արժեքավոր այն ամենից, ինչ ստեղծել եք մինչ այժմ, թե՛ այն չմարող ոգևորությունից ու համառությունից, որոնց շնորհիվ այսօր էլ շարունակում եք ստեղծել և ստեղծագործել»:

Նախագահը նշել է, որ արդեն ընթերցել է Մարգարիտա Դարբինյանի կողմից իրեն նվիրած գրքերը, որոնք իր մեջ ամրապնդել են նվիրյալ գիտնականի և լուսավոր մարդու նրա կերպարը:

Նախագահը Սարգսյանը հոբելյարին մաղթել է առողջություն և ամենայն բարիք: