Կորոնավիրուսի պատճառով մարդիկ տանն են, օնլայն վիճակախաղերով են զբաղվում․ թերացել ենք․ Հայկ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
17.11.2026 | 20:09
Վիրավորանքի համար՝ նվազագույնը 1 մլն, զրպարտության համար՝ 2 մլն դրամ․ ԱՆ-ն առաջարկում է փոխհատուցման նոր շեմեր
Բոլորը

Կորոնավիրուսով պայմանավորված՝ մարդիկ պարտադրված տանն են մնում, և սրա հետևանքով օնլայն վիճակախաղերով զբաղվողների թիվը կտրուկ աճել է: Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։

Նշենք, որ հանձնաժողովը քննարկում է «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը:

Պատգամավորն անդրադարձավ նախագիծը հետաձգելու, հետո օրենսդրական փոփոխություններ անելու առաջարկին:

«Մենք դրա դառը փորձը ունենք՝ կապված վիճակախաղերի հետ: Երբ մենք վիճակախաղերի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություն ունեինք, որով ՀՀ-ում պետք է սահմափակեինք բուքմեյքերական գրասենյակների կողմից վիճակախաղերի իրականացումը, ես այն ժամանակ ասում էի, որ քաղաքացիների 80 տոկոսը վիճակախաղերով զբաղվում է օնլայն տիրույթում, ոչ թե գրասենյակներում: Մենք որոշեցինք սպասել, հարցը մեկ տարվա ընթացքում քննարկել նաև օնլայնի մասով: Հիմա ունենք մի իրավիճակ, երբ ժողովուրդը պարտադրված տանն է մնում, և սրա հետևանքով օնլայն վիճակախաղերով զբաղվողների թիվը կտրուկ աճել է»,- ասաց նա:

Հայկ Սարգսյանը նշեց, որ ոչինչ չի արվել՝ ընդգծելով, որ դրանում կա բոլորի թերացումը, այդ թվում՝ իր։

Մանրամասները՝ տեսանյութում: