Կորոնավիրուսը խառնել է Արցախի նախագահի թեկնածուների ծրագրերը․ ո՞վ ինչ միջոցի կդիմի

Լուրեր

04.08.2026 | 14:59
Մի՛ անցեք սահմանները, հակառակ դեպքում ես կհամարեմ, որ պայմանավորվածությունը խախտված է․ Ռուբինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:50
Ինչի՞ են հատուկջոկատայինները Մարտի 1-ի առավոտյան 6-ին քնած մարդկանց դուբինկեքով զխկել․ Ռուբեն Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:42
ՌԴ-ն արգելափակել է ՀՀ-ից ավելի քան 70,000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների մատակարարումը
04.08.2026 | 14:35
Քաղաքացիներն են օգտվում պարգևավճարներից. Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:32
Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
04.08.2026 | 14:25
Կենտրոնական բանկն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%
04.08.2026 | 14:18
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.08.2026 | 14:15
Ջանի Ինֆանտինոն ցանկացել է 30 միլիոն դոլարի հասցնել իր աշխատավարձը
04.08.2026 | 14:10
Հնարավորություն կա, որ Հայաստանի վերաբերյալ օրինագիծը Եվրախորհրդարանում քվեարկվի սեպտեմբերին․ Բոգդան Զդրոյեվսկի
04.08.2026 | 14:02
ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 14:00
Իրանը հայտնում է, որ պատրաստ է եղել հարվածել Ուկրաինայի երեք օբյեկտների
04.08.2026 | 13:54
Աշնանը տարածքներ են հանձնվելու. Իշխան Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 13:48
Ճամբարակին է վերադարձվել շուրջ 3.4 հա մակերեսով հողատարածք. Գլխավոր դատախազություն
04.08.2026 | 13:45
Ուկրաինան երբեք չի լինի ՆԱՏՕ-ի անդամ, անհրաժեշտ են այլ դաշինքներ․ Զալուժնի
04.08.2026 | 13:37
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ինչպես ավելի վաղ Factor.am-ը հայտնել էր, Արցախում կորոնավիրուսով վարակման դեպք չի արձանագրվել։ Ըստ Արցախի առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի, 71 քաղաքացու թեստ է ուղարկվել Երևան, բոլորն էլ բացասական պատասխան են ունեցել։ Իսկ Շուշիի հիվանդանոցում մեկուսացված երկու քաղաքացիներն արդեն դուրս են գրվել։

Կորոնավիրուսի վտանգն Արցախում խուճապ չի առաջացրել, ու թեև քաղաքական պայքարը շարունակում է թեժ մնալ, այդուհանդերձ, նախագահի թեկնածուներն և նրանց թիմերը ընտրողների հետ հանդիպումների ձևաչափերը հարմարեցնում են առկա դրությանը։ Նախագահի թեկնածուներից Վիտալի Բալասանյանը որոշում է կայացրել հրաժարվել ընտրողների հետ հանդիպումներից, վերջինը տեղի կունենա այսօր՝ Սեփանակերտում։

Տարածած հայտարարությունում նախագահի թեկնածուն դժգոհում է, որ նախագահ Բակո Սահակյանին ուղղված իր դիմումը՝ ուժեղացնել կանխարգելիչ քայլերը, մնացել է անհետևանք․ «Մինչ այս պահը ես չեմ տեսնում աշխատանքների ակնհայտ արդյունքները: Մարդիկ փողոցներում քայլում են առանց դիմակների, ԱՀԿ առաջարկությունների տարածումը համակարգային չէ, վարակի համար քննությունը հանձնելու հրահանգներ չկան: Մենք չգիտենք՝ ունենք արդյոք վարակվածներ, թե՝ ոչ: Մենք նույնիսկ չգիտենք, թե արդյոք մենք հնարավորություն ունենք ստուգվել, թե՝ ոչ»։

Վաղվանից Վիտալի Բալասանյանը պատրաստվում է քաղաքացիների հետ շփվել առցանց ռեժիմով։

Նախագահի թեկնածուներից Արայիկ Հարությունյանը երեկվանից դադարեցրել է քաղաքացիների հետ հանդիպումները փակ տարածքներում։ Factor.am-ի հետ զրույցում «Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը  մանրամասնեց․ «Քաղաքացիների հետ շփումը իրականացվում է նաև օնլայն հարթակներում, հեռուստաեթերով, փակ տարածքներում հանդիպումները դադարեցված են»։ Արայիկ Հարությունյանի կուսակիցն ասաց՝ իրենք գտնում են, որ մարտի 31-ին Արցախում նշանակված համապետական ընտրությունները հետաձգելու անհրաժեշտություն չկա:

«Եթե իրավիճակի որևէ սրացում չլինի, միանշանակ է, որ ընտրությունները պետք է անցկացվեն՝ հաշվի առնելով ընտրությունների անցկացման սահմանադրական պահանջը և հաշվի առնելով, որ եթե ընտրությունները չկայանան սահմանված ժամկետներում,  կարող է որոշակի քաղաքական ճգնաժամ առաջանալ»,- ասաց Արցախի իշխող կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ Իսկ վերջում ավելացրեց՝ քարոզարշավը բնականոն հունով է ընթանում և առանձնապես խնդիրներ առկա չեն․ «Պետք է ամեն ինչ արվի, որ կարողանանք ռիսկերը նվազեցնել»։

Արցախի նախագահի թեկնածուներից Վահան Բադասյանը Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ ընտրողների հետ շփման ձևաչափի փոփոխության վերաբերյալ որոշում չունեն, սակայն կա նման քննարկում․ «Քննարկում ենք՝ շարունակե՞լ, թե՝ ոչ։ Որոշման մասին կհայտնենք»։

Նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանն արդեն իսկ անցում է կատարել քաղաքացիների հետ շփման առցանց ռեժիմի՝ մարտի 15-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանել է քաղաքացիների հարցերին։ Իսկ Մայիլյանի պաշտոնական էջում այսօրվա ամսաթվով հրապարակված է փակ տարածքում քաղաքացիների հետ հանդիպման տեսանյութ։ Մասիս Մայիլյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Մոնթե Մադոյանը Ֆactor.am-ին պարզաբանեց, որ հանդիպումը օրեր առաջ է տեղի ունեցել, սակայն տեսանյութն այսօր է ներբեռնվել։ Մադոյանն ասաց՝ այն բանից հետո, երբ ՀՀ-ն պաշտոնապես առողջապահության, անվտանգության և այլ միջոցառումների մասին հայտարարեց, իրենք էլ քննարկել են առկա վիճակը և որոշում կայացրել գնալ սահմանափակումների. «Եթե նկատել եք, առաջին ուղիղ եթերը Մասիս Մայիլյանն է իրականացրել ֆեյսբուքյան էջում։ Դա նախապատրաստական քայլ էր։ Նախատեսում ենք քարոզարշավը տեղափոխել ֆեյսբուքյան տիրույթ, նաև՝ ԶԼՄ-ների միջոցով շփվենք քաղաքացիների հետ, որպեսզի նվազագույնի հասցնենք հնարավոր ռիսկերը»։

Հանդիպումների մասով ասաց՝ նախատեսում են այցելել փոքր համայնքներ, որպեսզի մարդկային մեծ կուտակումներ չլինեն։ Հավաստիացրեց՝ կհոգան, որ հանդիպումներն անցնեն բացօթյա և մինիմալի կհասցնեն փակ տարածքներում կուտակումները։

Ռոբերտ Անանյան