ԱՄՆ դեսպանատունը և ԱՄՆ արտաքին կոմերցիոն ծառայությունը համախմբում են ջանքերը Հայաստանի գյուղատնտեսական ոլորտին աջակցելու նպատակով

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ս.թ. նոյեմբերի 1-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը գործակցելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի հետ կազմակերպել էր գործարար համաժողով նվիրված գյուղատնտեսությանը: Նպատակը ոլորտի հայկական ընկերություններին ամերիկյան հայտնի «Վալմոնտ» և «Մոնսանտո» ընկերությունների փորձի, ապրանքների ու տեխնոլոգիաների ներկայացումն էր ու կապերի ձևավորումը:

Համաժողովը միտված էր ամրապնդել Միացյալ Նահանգների և Հայաստանի կոմերցիոն կապերը ագրոբիզնեսի ոլորտի ամերիկյան ու հայկական կառույցների միջև կապեր հաստատելու միջոցով, և հնարավորություն տալով ամերիկյան ընկերություններին ներկայացնել ոլորտի վերջին տեխնոլոգիական զարգացումները:

«Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է, այն ապահովում է Հայաստանի ՀՆԱ-ի 19.6 տոկոսը և հայաստանյան աշխատուժի 36.2 տոկոս զբաղվածությունը: Միացյալ Նահանգները ջանում է բարելավել մեր երկու երկրների կոմերցիոն հնարավորությունները և խորացնել առևտրա-ներդրումային հարաբերությունները: Ուրախությամբ կարող ենք փաստել, որ այս տարվա առաջին 8 ամիսների ընթացքում Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն ըստ ԱՄՆ վիճակագրական ծառայության տվյալների աճել է 35 տոկոսով», – բացման խոսքում ասաց ԱՄՆ գործերի հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը:

Ամերիկյան երկու ընկերություններ՝ «Վալմոնտը» և «Մոնսանտոն» ներկայացուցիչներ էին գործուղել, ովքեր այս համաժողովում ներկայացրեցին իրենց ընկերությունների ապրանքները և ուսումնասիրեցին Հայաստանում առկա գործարար հնարավորությունները: Այս մեկօրյա համաժողովում զեկուցումներով հանդես եկան նաև Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի, Ագրոբիզնեսի ու գյուղի զարգացման ՔԱՐԴ կենտրոնի և ՀՀ կառավարության ներկայացուցիչները:

Միջոցառումն ամերիկյան ընկերություններին թույլ տվեց առավել հստակ պատկերացում կազմել Հայաստանի կառավարության ու գործարար դաշտի նպատակների ու առաջնահերթ խնդիրների մասին, իսկ հայկական ընկերությունների համար դա հնարավորություն էր ծանոթանալու բերքատվության մեծացման ու հավելյալ արժեք ձևավորելու նորագույն մոտեցումներին: Համաժողովից հետո տեղի ունեցան հանդիպումներ ամերիկյան ու հայկական ընկերությունների ներկայացուցիչների միջև:

Համաժողովից հետո տեղի ունեցան հանդիպումներ ամերիկյան հայկական ընկերությունների ներկայացուցիչների միջև: