Անկախ մեր քաղաքական հայացքներից՝ պետք է  միաբան լինենք ու մի հոգու լսենք. Հրանտ Թոխատյան

Լուրեր

01.10.2026 | 18:22
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների թարմացված դիրքերը դասակարգման աղյուսակում
01.10.2026 | 18:10
Ադրբեջանցի զինվորը Սյունիքում կրակել է ՀՀ քաղաքացու վրա // Փաշինյանը՝ Իրանի դեմ պատժամիջոցների մասին․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 18:03
Հայաստանը WorldSkills-ի պատմության մեջ առաջին մեդալն է նվաճել
01.10.2026 | 17:56
Ադրբեջանցու կրակոցից վիրավորը կին է, ադրբեջանցին ևս դանակից վիրավորում է ունեցել․ Շաքիի համայնքի ղեկավարը մանրամասներ է պատմել «Ազատությանը»
01.10.2026 | 17:55
Ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած քաղաքացին հիվանդանոցում է
01.10.2026 | 17:46
ՌԴ ԱԽ-ից հայտարարել են, թե TRIPP-ի իրականացման դեպքում ամերիկյան մասնավոր ռազմական ընկերություններ կարող են հայտնվել Հայաստանում
01.10.2026 | 17:38
Փաշինյանն ընդունել է ԱՄՆ կրոնական ազատությունների հանձնաժողովի ղեկավարին
01.10.2026 | 17:29
Արմեն Ադամյանը գլխավորել է «Գանձասարը»
01.10.2026 | 17:17
Նախկին ԱԳՆ շենքը կվերածվի բազմաֆունկցիոնալ համալիրի․ նախատեսվում է ավելի քան 150 մլն ԱՄՆ դոլարի ներդրում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.10.2026 | 17:08
Զանգվածային թունավորում Ադրբեջանում հարսանիքի ժամանակ․ տուժածների թիվը գերազանցում է 90-ը
01.10.2026 | 16:57
Սահմանը հատած ադրբեջանցին կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին․ ԱԱԾ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 16:54
Երկու կոմիտե կվերանվանվեն և կանցնեն Կառավարության ենթակայությանը
01.10.2026 | 16:50
Ծանրորդ Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
01.10.2026 | 16:45
ՌԴ-ն հայտարարել է Մոսկվայից, Կազանից և Սանկտ Պետերբուրգից հունգարացի դիվանագետների պատասխան արտաքսման մասին
01.10.2026 | 16:37
Ֆուտբոլը Հայաստանում դառնում է տնտեսության ճյուղ․ ՀՀ վարչապետ
Բոլորը

«Պետք է խուճապի չմատնվել, հետևել այն կանոններին, որոնք հարկավոր է պահպանել  արտակարգ դրության ժամանակ, պետք է հավաքական կերպով  մի հոգու լսել՝ դա կլինի պարետը, երկրի վարչապետը, թե մեկ այլ անձ: Անկախ մեր քաղաքական հայացքներից՝ պետք է  միաբան լինենք ու մի հոգու լսենք»,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը՝ անդրադառնալով Հայաստանում հայտարարված մեկամսյա արտակարգ դրությանը:

Նրա համոզմամբ՝ եթե մենք այս պահին միաբան լինենք, զերծ  կմնանք ավելորդ խուճապից: Ամեն դեպքում, պարոն Թոխատյանը նկատում է, որ հանրության մի զգալի հատված բավական հանգիստ է. «Երեկ խանութում էի, և  որևէ տագնապային տրամադրություն չնկատեցի: Գուցե մարդիկ մեկի փոխարեն երկու հաց էին գնում, բայց նրանք ապրում էին իրենց բնականոն հունով, պահում էին հերթը»:

Ինչպես հայտնի է, 2000-ից ավելի մարդ պատրաստակամություն է հայտնել առողջապահության նախարարության աշխատանքներում ներգրավվելու հարցում:  Պարզվում է՝ նրանցից մեկն էլ Հրանտ Թոխատյանն է: «Ես էլ եմ դիմել, ասել եմ՝ հնարավորություններիս սահմանում ինչով կարող եմ՝ օգտակար կլինեմ»,- ասաց դերասանը:

Նրա խոսքով՝ երբ այս իրավիճակը կհաղթահարենք, միմյանց կշնորհավորենք ու կարձանագրենք, որ հաղթեցինք վիրուսին, այդ ժամանակ արդեն հետադարձ հայացք կնետենք մեր քայլերին ու դասեր կքաղենք  այն սխալներից, որոնք արել ենք անհատապես կամ հավաքական կերպով:

Հիշեցնենք, որ  այսօր` ժամը 12:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 12 դեպք, որոնցից 6-ը փոխկապակցված են Էջմիածնի դեպքի հետ, իսկ մյուս 6-ը` արտադրամասի: Վերջիններս ի սկզբանե եղել են մեկուսացված: Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 64 դեպք, որոնցից 1-ը առողջացել է:

 

Աննա Բաբաջանյան