Ֆեյսբուքում կորոնավիրուսի մասին ոչ պաշտոնական տեղեկություններ տարածողները կտուգանվեն. փոխնախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

Երեկվանից մինչ այս պահն արտակարգ դրության խախտման դեպքեր են արձանագրվել հիմնականում ԶԼՄ-ների առանձին հրապարակումների վերաբերյալ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը։

Նա նշեց, որ քիչ առաջ հանդիպում է ունեցել ԶԼՄ ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են առկա սահմանափակումները։

Դանիելյանի կարծիքով՝ կա որոշակի թյուրընկալում սահմանափակումների հետ կապված, հիմնականում, թե որ տեսակի տեղեկատվությունն իրավունք ունեն հրապարակելու ԶԼՄ-ները, իսկ ինչպիսի տեղեկություն՝ ոչ։

«Մեր քննարկումների արդյունքում, կարծում ենք, դեպքերը կնվազեն, իսկ խուճապ չառաջացնելու համար շատ կարևոր է հետևել պաշտոնական լրատվությանը»,- հայտարարեց փոխնախարարը։

Նա նաև ասաց, որ սոցիալական ցանցերում ոչ պաշտոնական տեղեկություններ հրապարակողները ևս պատասխանատվության կենթարկվեն։

Հարցին՝ ի՞նչ սահմանափակումներ են նախատեսվում ռեստորանների համար, Դանիելյանը պատասխանեց, որ այս պահին դրանք չկան։ «Սակայն, ինչպես նշեցի, պարետի ցուցմամբ՝ հանրային սննդի օբյեկտների գործունեությունը կարող է սահմանափակվել, բայց այս պահին չկա պարետի նման ցուցում, դա կարող է լինել ըստ անհրաժեշտության և կոնկրետ որևէ վարչատարածքային միավորում»,- ասաց փոխնախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում: