Ինչ իրավիճակ է Երևանի փողոցներում և հանրային վայրերում արտակարգ դրության ուժի մեջ մտնելուց հետո
Այսօրվանից Հայաստանի Հանրապետությունում հայտարարված է արտակարգ դրություն՝ մինչև ապրիլի 16-ը։
Factor TV-ն շրջայց կատարեց Երևանի փողոցներում ու արձանագրեց, որ փողոցները սովորականից ավելի սակավամարդ են, իսկ հանրային վայրերը՝ սրճարաններն ու ռեստորանները, մեծավմասամբ փակ։
Այն հատուկենտ սրճարաններն էլ, որոնք աշխատում էին, ունեին հատուկենտ հաճախորդներ։