Մարդիկ վախենում են գնալ աշխատանքի․ Գևորգ Գորգիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
01.10.2026 | 20:19
Սկեսուրը նվաստացրել է հարսին,նա կյանքին վերջ է տվել․ ինչպես է ՀՀ-ն պայքարում ընտանեկան բռնության դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:12
Եթե ցանկանում ենք խաղաղություն, պետք է պատրաստ լինենք պատերազմի․ Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությունն Արցախից
01.10.2026 | 20:00
Անհասկանալի է, որ Սամվել Կարապետյանը թիրախավորեց ԱԺ չանցած ընդդիմադիրներին, եթե ունի համախմբման օրակարգ․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 19:43
Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին
01.10.2026 | 19:27
Ով է ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին․ պաշտոնական Բաքուն մանրամասներ է հայտնում
01.10.2026 | 19:12
Եղիշե Մելիքյանը և Կառլեն Հովհաննիսյանը՝ Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 19:02
Ֆրանսիայում աշակերտների բողոքի ցույցերի սրման հետևանքով հարյուրավոր մարդիկ ձերբակալվել են, տասնյակները՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 18:51
Լևոն Քոչարյանի «Նաիրի Ինշուրանս»-ի բաժնեմասի արգելանքը կպահպանվի․ Վերաքննիչը բավարարել է դատախազության բողոքը
01.10.2026 | 18:40
Էդգար Ղազարյանը դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման, պատիժը պայմանականորեն չի կիրառվել
01.10.2026 | 18:30
Կկորչի՛ ԵՏՄ-ում մնալու իմաստը, եթե ՀՀ-ն զրկվի տնտեսական օգուտներից․ Բաբկեն Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 18:22
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների թարմացված դիրքերը դասակարգման աղյուսակում
01.10.2026 | 18:10
Ադրբեջանցի զինվորը Սյունիքում կրակել է ՀՀ քաղաքացու վրա // Փաշինյանը՝ Իրանի դեմ պատժամիջոցների մասին․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 18:03
Հայաստանը WorldSkills-ի պատմության մեջ առաջին մեդալն է նվաճել
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հանձնարարվել է հետևել, որ այս ընթացքում աշխատողների իրավունքները չխախտվեն: Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի չխախտվեն աշխատողների իրավունքները:

«Քաղաքացիների մի մասին մտահոգում է, որ իրենց ասում են՝ եկեք աշխատանքի, իսկ մի մասին էլ մտահոգում է այն, որ իրենց ասում են՝ մի եկեք աշխատանքի: Եվ երկու դեպքում էլ սա անհատական մոտեցման խնդիր է: Եվ ես հանձնարարել եմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, որ գույքագրեն բոլոր իրավիճակները, որ աշխատողների իրավունքները լիարժեք պահպանվեն: Երկրորդ իրավիճակ կարող է լինել, որ մարդն ուզում է վճարի աշխատավարձ, բայց ընկերությունը չունի այդ հնարավորությունները, մենք կարող ենք առաջարկել, որ այդ ընկերությանը վարկային կազմակերպությունը վարկ առաջարկի, որի տոկոսը սուբսիդավորի Կառավարությունը, այսինքն՝ պարտքով փող, որ ինչ-որ ժամանակ հետո վերադարձնելու են, և ամեն խումբ դեպքի համար մենք առաջարկելու ենք կոնկրետ լուծումներ»,- ասաց նա՝ նշելով, որ, ամեն դեպքում, Կառավարությունը կանգնած է տնտեսվարողի կողքին:

Փաշինյանը հավելեց, որ իրավիճակները շատ տարբեր են, և եթե IT ոլորտի աշխատողները կարող են տնից աշխատել, սակայն սուպերմարկետի աշխատողները չեն կարող աշխատանքի չգնալ:

Անդրադառնալով Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանի աշխատակիցների աշխատավարձերի վճարմանը՝ նա նշեց, որ բյուջետային աշխատողները կվճարվեն այս ընթացքում:

Նշենք, որ այսօր ավելի վաղ Կառավարությունն արտահերթ նիստում որոշում է կայացրել ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարել: Այս պահին էլ Ազգային ժողովը հատուկ նիստ է հրավիրել՝ քննարկելու արտակարգ դրություն հայտարարելու Կառավարության որոշումը:

Նշենք, որ այս պահին Հայաստանում պաշտոնապես հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 30 դեպք:

Մանրամասները՝ տեսանյութում: