Հեռախոսազանգերն այնքան շատ են, որ կամավորներ հավաքագրելու հայտարարությունից րոպեներ անց ԱՆ-ն խնդրում է էլհասցեին տվյալներ ուղարկել
Հասարակություն
16.03.2020 | 22:11«Քանի որ կամավորության համար հեռախոսազանգերը շատ են` խնդրում եմ [email protected] հասցեին ուղարկել հետևյալ տվյալները`
Անուն, ազգանուն, հեռախոսի համար, մարզ/քաղաք, առցանց կամ ոչ առցանց աշխատելու հնարավորություն»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Հիշեցնենք, որ րոպեներ առաջ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` ԱՆ-ն հավաքագրում է կամավորների: