Ֆիրդուսի շուկան քանդեցին, իսկ կառուցելու մասին մոռացան

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆիրդուսի փողոցում այսօր անձրևոտ է։ Առևտուր չկա։ Տաղավարները սովորականից մեկ ժամ շուտ են փակվում։ «Առաջվա առևտրի մեկ տոկոսն էլ չկա, կարելի է ասել, 80 տոկոսով կրճատվել է»,- գանգատվում են առևտրականները։

Հուլիսին քաղաքային իշխանությունը՝ տարածքի սեփականատիրոջ հետ, շինարարական տեխնիկայով մտան շուկա, ապամոնտաժեցին, գնացին։ Նրանցից հետո այստեղ աշխատեցին Ֆիրդուսի բնակիչները։ Նրանք իրենց ուժերով վերացրեցին գրոհի հետքերը՝ փոսերը, պայթած ջրի խողովակները, քանդած ասֆալտը։ Առևտրականների մի մասը տեղափոխվել է «Երևան-Մոլ» տոնավաճառ, «Երրորդ մասի» առևտրի վայրերը, երիտասարդների մի մասն էլ արտագաղթել է։

Առևտրականներին տարածքից հեռացնելն ավելի հեշտ է, քան բնակիչներին։ Նրանք սովոր են կենտրոնում ապրել, շատերը պապենական տներ ունեն այստեղ, հուշերով լի։ Նրանց մի մասի հետ կարողացել են պայմանավորվել։ Մոտ տասը ընտանիք հուլիսյան դեպքերից հետո հեռացել է։ Մյուսները նամակներ են ստացել կառավարությունից։ Կլառա Մելքումյանին, օրինակ, առաջարկել են 69 մլն դրամ։ Բայց 69 մլն դրամով նա չի կարող իր բոլոր երազանքներն իրականացնել՝ Կենտրոնում բնակարան գնել իր և որդու համար, նաև բուժման ծախսերը հոգալ։ Չնայած Կլառա Մելքումյանի տունը վթարային է և փլվում է իր աչքի առաջ, նա չի համաձայնվում կառավարության և քաղաքապետարանի առաջարկներին։

Անահիտ Փխրիկյանը պատմեց Factor.am-ին, որ բնակիչներին առաջարկել են տեղափոխվել նորակառույց էլիտար շենքեր, որտեղ մարդիկ ստիպված են սպասարկման բարձր վարձ տալ։ «Իրենց չծախվող տներն ուզում են մեզ վրա «նաղդել»», – ասում է նա։ Հարևանները հաճախ են Կլառա Մելքումյանի խոհանոցում հավաքվում, քննարկում իրացման գործընթացի նորությունները, ընթացիկ իրավիճակը։ Նրանք սպասում էին առաջարկների, բայց քաղաքապետարանից ոչ ոք չի գալիս։ Ասել են, որ նրանք, ովքեր ցանկանում են հեռանալ տարածքից, գնան՝ իրենց հետ պայմանավորվելու։

«Մենք շատ հավանում ենք Երևանի նոր մակետը, ուզում ենք, որ մեր քաղաքը գեղեցիկ լինի, բայց ամեն ինչ կարելի է անել մարդավարի, բնակչին հարգելով, – գանգատվում է կանանցից մեկը, – թող իիենք գան։ Իրենք են մեր տները ուզում վերցնել, մենք ինչու գնանք»։

Ո՞ւմ էր խանգարում Ֆիրդուսի շուկան, ինչո՞ւ այն քանդեցին, եթե իրացման աշխատանքներ չէին կատարվելու, ինչո՞ւ մարդկանց թույլ չտվեցին այս ձմեռ էլ աշխատել, պետությանը հարկեր վճարել։ Այս հարցերի պատասխանները Ֆիրդուսում չեն ստացել, բայց ուրախ են, որ իրենց մասին մոռացել են։ Համենայն դեպս, մինչև գարուն չեն հիշելու։

 

Սյուզան Սիմոնյան