Արտակարգ դրությունը ի՞նչ արգելքներ է բերում ԶԼՄ-ների աշխատանքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Հայաստանի Կառավարությունն արտահերթ նիստում քննարկում է կորոնավիրուսի նոր տեսակի տարածումը կանխելու նպատակով մեկ ամսով՝ մինչև ապրիլի 16-ը արտակարգ դրություն հայտարարելու հարցը: Սա, ի թիվս այլ սահմանափակումների, ենթադրում է նաև արգելքներ ԶԼՄ-ների աշխատանքում։

Մասնավորապես, Հայաստանում և Հայաստանից դուրս կորոնավիրուսով վարակման առկա և նոր դեպքերի, մարդկանց առողջական վիճակի, վարակի աղբյուների, վարակակիր անձնանց հնարավոր շրջանակի, զննում անցնող անձանց ու մեկուսացվածների քանակի, ինչպես նաև խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկությունների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների հրապարակային տարածումը և փոխանցումը ԶԼՄ-ները պարտավոր են կատարել միայն՝ հղում անելով պարետատան տրամադրած տեղեկատվությանը (պաշտոնական տեղեկատվությանը)։ Այսինքն՝ կորոնավիրուսի թեմայով հրապարակումները չպետք է հակասեն պաշտոնական տեղեկատվությանը և պետք է հնարավորինս վերարտադրեն այն:

Այս սահմանափակումը չի կիրառվում այն դեպքում, երբ լրատվամիջոցը տեղեկատվություն հրապարակելիս հղում կկատարի պետական պաշտոնատար անձանց։ Իսկ այն հաղորդումները, որոնք կխախտեն վերը նշված դրույթները, ենթակա են անհապաղ վերացման այն կատարած անձանց կողմից։