Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

ՀՀ տարածքում գործող բանկերն ու վարկային կազմակերպություններն իրենց հայեցողությամբ կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում ռիսկային գոտում գտնվող իրենց աշխատակիցների (վաթսուն տարեկանից բարձր, հղի կանանց և խրոնիկ հիվանդություններ ունեցողների) համար ապահովել են հեռահար աշխատանքային պայմաններ։ Այս մասին նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի ֆեյսբուքյան էջում:

«Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը շարունակում է բնականոն աշխատանքը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հորդորել է առևտրային բանկերին և վարկային կազմակերպություններին ստեղծված իրավիճակում վարկառուների (օրինակ՝ հյուրատնային, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի ոլորտում գործող) վարկային պարտավորությունների հանդեպ կիրառել անհատական մոտեցում, իրականացնել հաղորդակցում՝ երկկողմանի համաձայնությամբ՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար: Եվս մեկ անգամ հորդորում ենք քաղաքացիներին օգտվել օնլայն ֆինանսական ծառայություններից, վճարահաշվարկային հավելվածներից և առցանց բանկային ծառայություններից, հարցերի դեպքում կապ հաստատեք ձեզ սպասարկող ֆինանսական կազմակերպության հետ ու ստացեք ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները, իսկ ձեզ հետաքրքրող այլ հարցերի համար կարող եք զանգահարել ՀՀ կենտրոնական բանկի թեժ գծին՝ 011561954, 011563950 010592697 հեռախոսահամարներով»,- նշված է հայտարարության մեջ: