Կառավարության արտահերթ նիստ կգումարվի՝ քննարկելու հանրապետությունում արտակարգ դրություն մտցնելու հարցը. Փաշինյան

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

Քիչ առաջ Կառավարությունում ավարտվել է կորոնավիրուսի վերաբերյալ խորհրդակցությունը, որի ժամանակ ամփոփվել է ներկա իրավիճակը։

«Այս պահին կորոնավիրուսով վարակի 30 դեպք կա, որի 19-ը փոխկապակցված է Էջմիածնի նշանդրեքի հետ, կա 1 բուժված անձ, 10 հոգուց 3-ը Գոլդեն Փելեսում մեկուսացված անձանցից են, 3-ը արտադրական ձեռնարկություններից մեկում հայտնաբերված դեպքեր են, մնացած 4 անձի վարակումը առանձին վերցրած դեպքեր են»,- քիչ առաջ ուղիղ եթերում տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այսօր՝ ժամը 15։00-ին, Կառավարության արտահերթ նիստ կգումարվի, որի ժամանակ, ըստ ամենայնի, որոշում կկայացվի արտակարգ դրություն հայտարարել։ Նիստը կլինի դռնբաց և ուղիղ եթերում կհեռարձակվի, ընթացքին կարող եք հետևել Factor TV-ի եթերում։

«Եթե կառավարությունը ընդունի որոշում՝ արտակարգ դրություն հայտարարելու մասին, իսկ այսօրվա քննարկման տրամաբանությունն այդպիսին է, որ նման որոշում կկայացնենք, այնուհետ կգումարվի ԱԺ-ի նիստ, որտեղ պատգամավորների հարցերին կպատասխանեմ։ Արտակարգ դրության որոշումը նպատակաուղղված կլինի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելուն, որևէ այլ թաքնված նպատակ չկա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Այս պահի դրությամբ Էջմիածնում մասնակի սահմանափակումներ են կիրառվել և 129 քաղաքացու մոտ ջերմություն է արձանագրվել, նրանք տանը ինքնամեկուսացվել են։

Նիկոլ Փաշինյանը որոշել է խրախուսական պատվոգրով պարգևատրել կորոնավիրուսով վարակված առաջին քաղաքացուն, որը «բարձր գիտակցությամբ լուրջ ծառայություն մատուցեց և օգնեց, որ վարակը շատ չտարածվի»։

Ընդհանուր առմամբ ավելի քան 300 քաղաքացիներ, ըստ վարչապետի, մեկուսացված են, ևս 300-ի մեկուսացման համար տարածքներ են պատրաստվել․ «Մենք կհաղթահարենք ոչ միայն կորոնավիրուսը, այլև՝ սպասվելիք տնտեսական դժվարությունները։ Հայաստանը այս իրավիճակից պետք է դուրս գա ավելի ուժեղացած և պինդ, ամուր դիրքերից։ Մանավանդ, որ փառք Աստծո, կորոնավիրուսի հետ կապված շատ ծանր դեպքեր չունենք, միայն երկու դեպքում զուգահեռ նաև թոքաբորբ են տանում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Խոսելով հանրապետությունում սննդամթերքի առկա պաշարների մասին, վարչապետը պատմեց, թե ինչ է իրեն զեկուցել ԱԱԾ տնօրենը․ «Այսպիսի մի նախադասություն ասեա՝ եթե նույնիսկ մի ամիս ոչ մի բան չներկրվի Հայաստան, սննդամթերքի պակաս չի զգացվի։ Բայց նման սցենար այսօր չկա՝ բեռնափոխադրումները բոլոր ուղղություններով պահպանվում են»։

Դեռ ուրբաթ օրվանից կառավարությունը քննարկում է տնտեսական դրությունը՝ դինամիկան չկորցնելու համար։ Այսօր ևս մեկ նիստ տեղի կունենա այդ թեմայով: «Կան ընկերություններ, որոնք դժվարություններ ունեն։ Ունենք պատկերացումներ, թե ինչպես հաղթահարել այդ դժվարությունները և կհաղթահարենք»,- ասաց Փաշինյանը։

Նշենք, որ կորոնավիրուսի վարակման դեպքեր արձանագրվել են եվրոպական 51 երկրներում։