Ջերմող երկու դպրոցականների թեստերի պատասխանը բացասական է․ Արմավիրի մարզպետ

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

«Ջերմող երկու դպրոցականների թեստերի պատասխանը բացասական է եղել»,- այս մասին հայտնում է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը։

Հիշեցնենք, որ Էջմիածնում գրանցվել էր կորոնավիրուսով դպրոցահասակ երեխայի վարակվելու դեպք։ Նա Էջմիածնի Խաչատուր Աբովյանի անվան N 4 հիմնական դպրոցի աշակերտ է և մասնակցել էր հայտնի նշանդրեքին: Երեխան հոսպիտալացված է, իսկ դասընկերներն ու ուսուցիչները մեկուսացված են։

Ըստ Առողջապահության նախարարի՝ այս պահին Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 30 դեպք։ Այսօր կառավարությունում խորհրդակցություն կհրավիրվի՝ որոշում կայացնելու, արդյոք կարիք կա՞ կորոնովիրուսով պայմանավորված՝ Հայաստանում արտակարգ դրություն մտցնել, թե՝ ոչ։

Վարչապետն այսօր տեղեկացրել է, որ կորոնավիրուսով վարակման դեպք է արձանագրվել Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում։ Այս պահին Էջմիածնից դուրս եկող ընդամենը երեք ճանապարհ է բաց։ Հերթապահում են ոստիկանական խմբեր և բուժաշխատողներ։ Քաղաքից դուրս եկող քաղաքացիները ջերմաչափվում են և եթե ունեն ջերմություն, կինքնամեկուսացվեն։

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը տեղեկացնում է նաև, որ անցակետերում գործընթացն առավել արագ կազմակերպելու համար շուտով կավելացվի սարքավորումների թիվը:

Ռոբերտ Անանյան