Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 11.364-ի. 514 մարդ մահացել է

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 11.364-ի, որոնցից 514-ը մահացել է: Միաժամանակ, վարակվածներից 3.529-ն առողջացել է: Այս մասին գրում է ԻՌՆԱ-ն՝ վկայակոչելով Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Կիանուշ Ջահանպուրին:

«Վերջին օրերին կորոնավիրուսով վարակվելու 1.289 նոր դեպք է բացահայտվել, այսպիսով Իրանում վարակվածների թիվը հասել է 11.364-ի: Բացի այդ, վարակի զոհերի թիվը հասել է 514-ի»,- ասել է պաշտոնյան:

Նոր տիպի կորոնավիրուսի բռնկումն արձանագրվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի՝ 12 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսի բռնկումը համաճարակ հայտարարեց:

Ներկայում աշխարհի ավելի քան 110 երկրում 125 հազարից ավելի մարդ է վարակվել: Նրանց մեծ մասն առողջացել է, սակայն ավելի քան 4 հազար հիվանդ մահացել է: