Հնարավորինս լայնորեն օգտվեք անկանխիկ վճարամիջոցներից և առցանց բանկային ծառայություններից. Կենտրոնական բանկ
Հասարակություն
13.03.2020 | 14:57Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը ևս մեկ անգամ հորդորում է հնարավորինս լայնորեն օգտվել անկանխիկ վճարամիջոցներից և առցանց բանկային ծառայություններից:
Վերջիններս ապահովում են արագ և ապահով վճարումների իրականացումը, միաժամանակ բացառելով կանխիկի հետ շփումը՝ նվազեցնելով վարակի հնարավոր տարածումը: