ԱՀԿ-ն կորոնավիրուսը համաշխարհային համաճարակ՝ պանդեմիա է հայտարարել

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոր տեսակի կորոնավիրուսը համաշխարհային համաճարակ է հայտարարել։

Կազմակերպության գլխավոր տնօրենը կոչ է արել կառավարություններին առավել համակարգված և արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ սեփական քաղաքացիների առողջությունը պահպանելու համար:

Քիչ առաջ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք է արձանագրվել։

«Երկու հոգին ՀՀ քաղաքացի են (45 եւ 27 տարեկան), մեկը՝ Իտալիայի (51 տարեկան), ով աշխատում է Հայաստանում: Երեքն էլ ժամանել են Իտալիայից: Հիմա մեկուսացնելու համար պարզաբանվում է նրանց շփման շրջանակը, որը, ըստ նախնական տվյալների, մեծ չէ։ Իտալիայի քաղաքացին և ՀՀ քաղաքացիներից մեկը գանգատներ չունեն։ ՀՀ քաղաքացիներից մեկը թոքաբորբ է տանում: Պացիենտները ժամանելուն պես հաշվառված են եղել»,- տեղեկացրել է վարչապետը։

Վերջին տվյալներով՝ աշխարհի 114 երկրում նոր տեսակի կոորանվիրուսով 118 հազար մարդ է վարակվել: Մահացությունների թիվը գերազանցում է 4.000-ը։

Նշենք, որ պանդեմիա է համարվում անսովոր հզոր համաճարակը, որը բնութագրվում է ինֆեկցիոն հիվանդության՝ աշխարհի բազմաթիվ երկրներում տարածմամբ:

Նելլի Մելքոնյան