«Մտահոգիչ է, որ 2019-ի ընթացքում ավելացրել ենք մեր տնտեսության կախվածությունը պղնձից»․ Սուրեն Պարսյան

Լուրեր

22.05.2026 | 15:01
Ուկրաինան 400 քառակուսի կմ տարածք է վերադարձրել` ռուսական ուժերի համար Starlink-ի արգելափակումից հետո
22.05.2026 | 14:59
35 տարի ապրելով ՌԴ-ում երևի միակ մարդն եմ, որ ոչ մի հատ ФСБ-իշնիկ չեմ տեսել․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 14:52
ԱԱ-2026․ Անգլիայի հավաքականի կազմը՝ առանց Փալմերի, Ֆոդենի, Մագուայրի ու Ալեքսանդր-Առնոլդի
22.05.2026 | 14:44
107 հազար եվրո, 110․3 հազար դոլար, 10 մլն դրամ․ ինչ կա Անդրանիկ Թևանյանի հայտարարագրում 
22.05.2026 | 14:31
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22.05.2026 | 14:25
Վոլոդինը հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նկատմամբ «ոչ բարեկամական քաղաքականություն» է վարում
22.05.2026 | 14:22
Սուտ է և երաշխավորում եմ. Փաշինյանը պնդում է` 300 հազար ադրբեջանցիների բնակեցում ՀՀ-ում չի լինելու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 14:16
Ալվարո Արբելոան հայտարարել է «Ռեալից» հեռանալու մասին
22.05.2026 | 14:13
Քաղհասարակության նկատմամբ անհանդուրժողականությունը վտանգում է ժողովրդավարությունը․ ՄԻՊ
22.05.2026 | 14:08
43 քրեական վարույթ և 67 ձերբակալված․ ՀԿԿ-ն ամփոփում է ընտրական հանցագործությունների վիճակագրությունը
22.05.2026 | 14:07
Վարորդական իրավունք՝ առանց քննության, բայց փորձաշրջանով․ ՆԳՆ-ն Փաշինյանի հայտարարությունից հետո նախագիծ է դրել շրջանառության մեջ
22.05.2026 | 13:59
«Ռոսսելխոզնադզորը» հիմա էլ խնդիրներ է տեսնում Հայաստանից մրգերի և բանջարեղենի մատակարարման հետ կապված
22.05.2026 | 13:52
«Տաշիրը դափոնով կուդա»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 13:48
Ինչպես ԱԱԾ-ականների ուղեկցությամբ Անդրանիկ Թևանյանը եկավ իր բնակարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 13:42
Քաջարան-Մեղրի ճանապարհին բեռնատարը բախվել է ժայռին․ վարորդին դուրս են բերել փրկարարները
Բոլորը

Երկուշաբթի՝ մարտի 9-ին, նավթի՝ մոտ 30 տոկոսի չափով գնանկումն աննախադեպ էր։ Վերջին անգամ նավթի նման գնանկում եղել էր 1993-ին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Ըստ նրա՝ նավթի գների անկման առաջին պատճառն այն է, որ վերջին տարիներին ակնհայտ և ոչ ակնհայտ տնտեսական պատերազմներ կան, ինչը զսպում կամ նվազեցնում է համաշխարհային տնտեսական աճի տեմպերը։

«Մեր տնտեսությունը նավթամթերքի նկատմամբ լրացուցիչ պահանջարկ չի ստեղծում և, դրան զուգահեռ, մեր նավթարդյունաբերությունն անընդհատ ավելացնում է իր ծավալները։ Երկրորդ պատճառն էլ վերջին ամիսներին գրանցվող կորոնավիրուսն է, որն ուղիղ հարված հասցրեց խոշոր տնտեսություններին, ինչպիսին, օրինակ, Չինաստանն է։ Վերջին ամիսներին Չինաստանի տնտեսությունը աննախադեպ անկում գրանցեց՝ 1-2 տոկոսի չափով։ Առանձին շրջաններ ուղղակի դադարեցրին իրենց տնտեսական գործոնը։ Սա ևս աննախադեպ երևույթ էր։ Այս վիրուսի տարածման ընթացքում Չինաստանի տարածքն ըստ վարակվածության աստիճանի բաժանվեց 3 գոտու, և նրանք թույլ էին տալիս մարդկանց աշխատել ցածր վարակվածության շրջաններում, իսկ մյուսները արտադրություն չունեին, աշխատողները գտնվում էին հարկադիր պարապուրդի մեջ»,- նշեց Պարսյանը։

Տնտեսագետի կարծիքով՝ Հայաստանի համար մտահոգիչ է սահմանակից Իրանում և Եվրոպայի սրտում՝ Իտալիայում կորոնավիրուսի մեծ թափով տարածումը։

«Դա լուրջ խնդիրներ է առաջացնում նաև ԵՄ անդամ պետությունների համար։ Կորոնավիրուսի պայմաններում ուղղակի հարված է հասցվում տրանսպորտին և զբոսաշրջությանը։ Սրանք, ըստ էության, որոշակի պահանջարկ են ներկայացնում նավթի նկատմամբ։ Տրանսպորտի ոլորտի անկումն իր հերթին բերել է նաև նավթի նկատմամբ պահանջարկի նվազման։ Դա էլ, շղթայաբար, բերելու էր նաև վառելիքի գների իջեցման»,- ընդգծեց տնտեսագետը։

Ըստ տնտեսագետի՝ հետաքրքրական է, որ նավթի գնանկմանը զուգահեռ՝ համաշխարհային շուկայում բարձրացել է ոսկու գինը․ «Դա պայմանավորված է նրանով, որ մարդիկ փորձում են ֆինանսական կայունության ապահովելու համար ուղիներ փնտրել։ Նավթի գներն ազդեցին նաև պղնձի շուկայի վրա։ Օրինակ՝ երկուշաբթի պղնձի գնանկում եղավ՝ 1 տոննայի դեպքում մոտ 150 դոլարի չափով։ Սա մեզ համար առավել մեծ նշանակություն ունի, քանի որ մեր արտահանման 24 տոկոսը պղնձի խտանյութ է։ Մենք սև պղինձ ենք արտահանում։ Առավել մտահոգիչ է այն, որ 2019 թվականի ընթացքում մենք ավելացրել ենք մեր տնտեսության կախվածությունը պղնձից։ 2019-ի ընթացքում մենք 32 տոկոսով ավել պղինձ ենք արտահանել Չինաստան, Շվեյցարիա, Բուլղարիա և Կանադա։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ մենք «նստած» ենք հանքահումքատար տնտեսության ճյուղի վրա։ Սա սխալ է։ Այս առումով մենք բախտի քմահաճույքին ենք, չունենք որևէ այլընտրանք։ Բայց մենք իրոք պետք է գտնենք լուծումներ»,- նշեց Պարսյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ ազդեցություն ունեցավ նոր տեսակի կորոնավիրուսը Հայաստանի տնտեսության վրա, Պարսյանը նշեց․ «Մարտին Հայաստանը սովորաբար ունենում էր 30-50 հազար զբոսաշրջիկ՝ ի հաշիվ Իրանից եկած քաղաքացիների, որոնք այստեղ Նովրուզ էին նշում։ Հիմա այդ հոսքը չկա։ Բացի այդ, այլ երկրներից ևս զբոսաշրջիկների մուտքը պակասել է, քանի որ նրանք մտավախություն ունեն՝ կապված Հայաստանի՝ կորոնավիրուսի օջախներից մեկի հարևանությամբ գտնվելու հետ։ Ես հուսով եմ, որ այս խնդիրը մինչև հունիս կլուծվի»։

Նրա խոսքով՝ այս ամիսներին որոշ փոքր տուրիստական ընկերություններ կդադարեցնեն իրենց գործունեությունը, քանի որ դրանք չեն կարող մրցակցել, պետք է վարձակալության գումար վճարեն, ինչը ձեռնտու չի լինի։

Նելլի Մելքոնյան