Նորընտիր Սահմանադրական դատարանը չի սրբագրելու որևէ կեղծիք․ Լիլիթ Մակունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
17.10.2026 | 12:49
ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքի դեմ օրինագիծ
17.10.2026 | 12:26
Փաշինյանի և Ժապարովի պաշտոնական այցի արդյունքներով համագործակցության փաստաթղթեր են ստորագրվել
17.10.2026 | 11:54
Հայաստանում ձևավորում ենք սպասարկման նոր չափանիշ․ Ռեջիս Բուշյե
17.10.2026 | 11:19
Ոստիկանության գվարդիայում անցկացվել են զանգվածային անկարգությունների կանխման մարտավարական վարժանքներ
17.10.2026 | 11:07
Հիդրոօդերևութաբանության կենտրոնը ներկայացրել է Երևանի օդի որակի տվյալները
17.10.2026 | 10:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 10:22
Վթարային ջրանջատում Երևանի և Արմավիրի մի շարք հասցեներում
17.10.2026 | 10:10
Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ
17.10.2026 | 09:25
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Հայաստանի հանքարդյունաբերության ֆորումին․ ՈՒՂԻՂ
16.10.2026 | 23:30
Երևանում ընդունվել է «Հանուն բնության գործողությունների» հռչակագիրը
16.10.2026 | 23:11
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին
Բոլորը

ՀՀ-ում եթե որևէ ուժ փորձի կեղծել ընտրությունները, նորընտիր Սահմանադրական դատարանը չի սրբագրելու որևէ կեղծիք։ Այս մասին հայտարարեց Սյունիքում «Այո»-ի քարոզարշավին միացած ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Նա նշեց, որ սահմանադրական հանրաքվեով առաջարկվող փոփոխություններն ունեն իրավական, քաղաքական և բարոյական կողմեր։

«Եթե նախկին Սահմանադրությամբ ՍԴ դատավորները կարող էին պաշտոնավարել մինչև 65 տարեկանը, Սահմանադրության 2015 թվականի նոր փոփոխութուներով կարող են պաշտոնավարել 12 տարի։ Եթե նախկին Սահմանադրությամբ նախագահը պաշտոնավարում էր մինչև 65 տարեկանը, նոր Սահմանադրությամբ՝ 6 տարի։ 2018-ի ապրիլից բոլոր սահմանադրական ինստիտուտները գործում են համապատասխան նոր Սահմանադրության՝ բացի ՍԴ-ից, որտեղ կան 9 դատավորներ կամ անդամներ, որոնցից միայն 2 նոր ընտրվածներն են գործում նոր Սահմանադրությամբ, մյուս 7-ը պաշտոնավարում են հին Սահմանադրությամբ։ Հետևաբար՝ այս իրավական անընդունելի իրավիճակը շտկելու համար, և որպեսզի ՍԴ-ն գործի այնպիսին, ինչպիսին հաստատվել է 2015-ին, «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է այս հանրաքվեն, բայց սա հարցի միայն իրավական կողմն է»,- նշեց Լիլիթ Մակունցը։

Մանրամասները՝ տեսանյութում։