Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին պետք է ունեզրկել. կողոպտել են ողջ երկիրը. Լևոն Շիրինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

«Սահմանադրական դատարանը գողապետության ոչ թե վերջին, այլ հերթական բաստիոնն է, որը պետք է հաղթահարվի։ Գողապետության շրջանում, չեմ կարծում, առաջինն այդքան հարստացել է, երկուսին՝ Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին, պետք է ունեզրկել օրենքով, ինչպես պահանջվում է: Փուչիկը կպայթի, կվերջանա, բայց եթե թողնելու են բանկերը, հանքերը մնան իրենց, բանտից էլ չէ, լուսնի վրայից էլ կկառավարեն գործընթացները»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը։

Իսկ ի՞նչ խնդիր կլուծվի նախկին նախագահների ունեզրկմամբ, քաղաքագետի կարծիքով՝ արդարության հաստատման հարց կա:

«Որևէ նախագահ որևէ երկրում չի կարող դիրքը չչարաշահելով հարստանալ, որովհետև աշխատավարձերը հայտնի են, արտոնությունները՝ ևս։ Ինչո՞ւ պետք է նրանց ունեցվածքն ազգայնացվի, որպեսզի այսուհետ ՀՀ-ի որևէ իշխանության մտքով չանցնի, որ կարելի է հարստանալ՝ սեփական հայրենիքը հարստահարելով»,- ասաց Շիրինյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «ՍԴ 7 անդամները պատասխանատու են Հայաստանում բոլոր դժբախտությունների՝ կոռուպցիայի, ընտրակեղծիքների, ապօրինությունների համար, նրանք իշխանության կամակատարն են եղել իրենց գործունեության ողջ ընթացքում՝ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի»:

Հարցին՝ համամի՞տ է այս գնահատականի հետ, քաղաքագետը պատասխանեց. «Պատկեր է առաջանում, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանի հետ վարչապետը քայլել է, ոմանց թվում է՝ մարդիկ հավերժ պարտք են, եթե իրար հետ որևէ գործ են արել։ Հայաստանի ժողովրդավարական զարգացումն ընդհատվել է 1996 թվականի սեպտեմբերի 22-ի նախագահական ընտրություններով, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը չընդունեց իր ջախջախիչ պարտությունը։ Հետևապես, այս մոտեցումը բացարձակապես ճիշտ է։ Երբ երկրի վարչապետն է նման գնահատական տալիս, ուրեմն նա հետո իր համար տեղ չի թողնում»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան