ՀՀ ԶՈՒ-ի զորամիավորումներում շարունակվում է մարտական պատրաստության գործընթացը
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ ՀՀ զինված ուժերի զորամիավորումներում շարունակվում է մարտական պատրաստության գործընթացը։
«1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի վարչակազմը մարտի 9-ին մասնակցել է գործնական հրաձգությամբ կրակային պատրաստության պարապմունքի։ Զինծառայողները, խոցելով կրակադաշտի բոլոր թիրախները, գրանցել են բարձր արդյունքներ»,- ասված է հաղորդագրությունում: