Չեմ կարծում՝ ՍԴ-ում ինքնասպաններ են նստած, որ հեռանալուց առաջ Ռոբերտ Քոչարյանի օգտին որոշում կայացնեն. Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Բազմաթիվ իրավահարաբերություններ, որոնց առնչվում են հասարակ քաղաքացիները, գտնվում են Սահմանադրական դատարանի տիրույթում, և շատ կարևոր է՝ քաղաքացիները գիտակցեն, որ ՍԴ-ում ստեղծված իրավիճակի և ճգնաժամի հանգուցալուծումը յուրաքանչյուրին է առնչվում, և յուրաքանչյուրը պիտի փորձի մասնակցել այդ խնդրի լուծմանը: Factor TV-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը։

Խաչատրյանին հիշեցրինք ՍԴ անդամների, մասնավորապես՝ Հրայր Թովմասյանի այն դիտարկումները, որ ՍԴ-ն քաղաքական վեճերի հանգուցալուծումից զատ՝ կայացրել է նաև քաղաքացիների կյանքը բարելավող որոշումներ, օրինակ՝ կուտակային կենսաթոշակի հարցով։ Արմեն Խաչատրյանը, սակայն, պատասխանեց, որ եթե մի քանի լավ որոշումներ ՍԴ-ն կայացրել է, դրանով սահմանադրական արդարադատության որակը չի փոխվել:

«Ես ուզում եմ հիշեցնել, որ 2003 թվականից սկսած՝ սահմանադրական արդարադատությունը, ցավոք, վերածվեց խամաճիկային թատրոնի, և արդեն անցած տարիների ընթացքում ՍԴ մի շարք անդամներ հրապարակային սկսեցին խոսել այդ ճնշումների մասին՝ Գագիկ Հարությունյանի խոսովանությունը, որ 2003-2004 թթ. պրոցեսների ժամանակ ուղիղ ճնշումներ են եղել Ռոբերտ Քոչարյանից, Կիմ Բալայանի հրապարակային խոստովանությունները ճնշումների մասին, և Սահմանադրական դատարանն այլևս չէր քննում ընտրությունները՝ որպես օրենքի դատարան»,- ասաց ՀԱԿ անդամը։

Հայտնի է, որ Հրայր Թովմասյանի ղեկավարած ՍԴ-ն դիմել է ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով: Վեճը այսպիսին է. ըստ Քոչարյանի պաշտպանների՝ չէր կարող երկրորդ նախագահին սահմանադրական կարգի տապալման մեղադրանք առաջադրվել, քանի որ 2008 թվականին Քրեական օրենսգրքում չի եղել սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ հոդված, այն ավելացվել է 2009-ից, և, ըստ Քոչարյանի պաշտպանների, այս փոփոխության արդյունքում է «7-ի գործը» կարճվել և քրեական հետապնդումը դադարեցվել։

Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ մինչև հեռանալը ՍԴ-ի ներկա կազմը հասցնի Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա որոշում կայացնել, ՀԱԿ ներկայացուցիչն այսպես արձագանքեց. «Ես չեմ կարծում՝ Սահմանադրական դատարանում նստած են ինքասպաններ, դա ինքնասպանություն կլինի»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան