Պատկերացրեք՝ երեխան գա գիտակցության ու տեսնի՝ ինչ են քննարկում մոր մասին․ Անի Սամսոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

Բռնության թեմայի լուսաբանման հարցում ակնհայտորեն խնդիր ունենք: «Սպանություն և ծեծ Գյումրիում. ընտանեկան բռնության կանխարգելման խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ այս մասին նշեց Ոստիկանության քրեական հետախուզության 3-րդ՝ անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը:

«Ունեցել ենք դեպք, երբ ընտանիքն ուղղակի տունը վաճառել է, թողել գնացել է երկրից, որովհետև ամբողջ մարզը գիտեր՝ ում մասին է խոսքը: Այդ երեխան դպրոց էլ չի կարող գնալ, ամեն դեպքում երեխաներ են, կարող են մատնացույց անել։ Պետք է նրբորեն մոտենալ այս խնդրին»,- նշեց Ոստիկանության ներկայացուցիչը։

Անդրադառնալով Գյումրիի դեպքին՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հավելեց, որ պետք է մտածենք՝ ի՞նչ կզգա երեխան, երբ գիտակցության գալով՝ կարդա ողջ քննարկումները:

«Հիմա պատկերացրեք՝ երեխան գիտակցության գա և տեսնի՝ ինչ է կատարվում սոցիալական հարթակներում, իր մոր մասին ինչեր են քննարկվում։ Արդյո՞ք սա ի շահ երեխայի է, մենք բոլորս պետք է շատ պատասխանատվությամբ մոտենանք մարդու անձնական կյանքին, նրա հոգեկան, ֆիզիկական, բարոյական անձեռնմխելիությանը»,- նշեց պատգամավորը։

Հիշեցնենք, որ մարտի 5-ին «Գյումրու շտապ բուժօգնության կայան» ՓԲ ահազանգեր են ստացվել այն մասին, որ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկում մահացել է նույն տան 42-ամյա բնակչուհին, իսկ նրա 12-ամյա դուստրը՝ «տրավմատիկ շոկ, գանգուղեղային փակ վնասվածք» ախտորոշմամբ, տեղափոխվել է բուժօգնության:

Մանրամասները՝ տեսանյութում: