Արդարադատության փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակությանը

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են օրինաստեղծ գործընթացներին առնչվող մի շարք հարցեր: Այս մասին տեղեկացնում է ԱՆ լրատվական ծառայուէյունը։

«Պատվիրակության այցի նպատակն էր գնահատել օրենսդրական նախաձեռնությունների շրջանակում օրենսդիր և գործադիր իշխանությունների համագործակցության ընթացքում առաջացող կարիքները և նպաստել այդ գործընթացում շահագրգիռ կողմերի կարողությունների զարգացմանը:

Փոխնախարարը ողջույնի խոսքում կարևորել է միջազգային գործընկերների հետ համագործակցության միջոցով օրենսդրական մշակումների գործընթացի զարգացումն ու կատարելագործումը՝ դրանք առավել թափանցիկ և ներառական դարձնելով:

Քրիստիննե Գրիգորյանը պատվիրակության անդամներին ներկայացրել է օրինաստեղծ գործընթացի ամբողջական շղթան՝ ընդգծելով, որ գործող Խորհրդարանի կողմից զգալիորեն ավելացել են օրենսդրական նախաձռնությունները, որի համատեքստում օրենդիր և գործադիր սահուն համագործակցությունը խթանելու համար կարևորել է Խորհրդարանի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը: Փոխնախարարը կարևորել է նաև Խորհրդարանում օրենսդրական նախաձեռնությունների աշխատանքային խմբերի ձևավորման, օրենսդրական պլանավորման սկզբունքների, ինչպես նաև տարբեր կոմիտեների ու խմբակցությունների միջև աշխատանքների համակարգումը:

Պատասխանելով պատվիրակության անդամների հարցերին՝ Քրիստիննե Գիրգորյանն անդրադարձել է հանրության համար Կառավարության օրենսդրական նախագծերի հասանելիությանը հանրային քննարկման էլեկտրոնային հարթակի միջոցով, ինչպես նաև ներկայացրել տարբեր գերատեչությունների օրինաստեղծ նախաձեռնությունների տրամաբանությունը՝ նկարագրելով ոլորտային ռազմավարական պլանավորման գործընթացը, որի շրջանակում էլ նախանշվում են գերատեսչությունների օրենսդրական նախագծերի բովանդակությունները հաջորդող ժամանակահատվածում:

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը շարունակական համագործակցության պատրաստակամություն են հայտնել»,- ասված է հաղորդագրությունում: