ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավական աջակցությամբ մի խումբ զինծառայողներ վերականգնել են իրենց իրավունքները

Լուրեր

11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
Բոլորը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակից տեղեկացնում են, որ 2019 թվականի նոյեմբերի 6-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ էին դիմել մի խումբ զինծառայողներ՝ իրավական աջակցություն ստանալու նպատակով: Նրանք  գրասենյակին հայտնել են, որ 2017 թվականի նոյեմբերի 2-ից ՀՀ ՊՆ թիվ 21833 զորամասը վերակազմավորվել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի թիվ  37082 նյութապահովման վաշտի: Սկսած այդ ժամանակահատվածից՝ զինծառայողներն սկսել են մասամբ վճարվել գործուղման ծախսերի դիմաց: 

Իրավիճակն ավելի է վատթարացել, քանի որ 2019-ի ապրիլից մինչև նոյեմբեր նրանք, ընդհանրապես, չեն ստացել փոխհատուցումները: Զինծառայողների տեղեկություններով՝ ամսական իրենց  տրամադրվում է 101.000-117.000 դրամ, որից բացի՝ նրանք պետք է  ստանային նաև գործուղման ծախսերի փոխհատուցում: Չստանալով այն՝ զինծառայողները ստիպված են եղել նշված գումարի շրջանակում հոգալ  իրենց գործուղման ծախսերը:

Նրանցից մեկն, օրինակ, պատմել է, որ  ՀՀ ՊՆ-ը իրեն չի վճարել շուրջ 55.000 դրամ, նույնքան էլ մեկ այլ վարորդի: Ամենաշատ չվճարված գործուղման փոխահատուցման չափը կազմել է 292.000 դրամ: Ըստ զինծառայողների՝ ղեկավարությունն այս  իրավիճակը պատճառաբանել է ֆինանսական եռամսյակային փոխանցումների ուշացումներով: Ընդհանուր առմամբ՝ ՀՀ ՊՆ պարտավորությունները՝ զինծառայողների նկատմամբ տատանվում էր  33.000-292.000 դրամի միջակայքում: 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն սկսել է զբաղվել զինծառայողների ոտնահարված իրավունքների վերականգնման գործով և գրություն ուղարկել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին:

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ