Կարծում եմ՝ թյուրիմացության արդյունք է, և գործը դատաքննության փուլ չի մտնի. Աբովյանի քաղաքապետը՝ իրեն առաջադրված մեղադրանքի մասին

Լուրեր

22.05.2026 | 12:37
Արման Թաթոյանի ասուլիսը
22.05.2026 | 12:34
Ցույց ենք տալիս, թե որն ա իրական բոչկա գլորելը. «Բոլորին դեմ եմ»-ի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 12:25
Միհրան Հարությունյանն ըմբշամարտի մարզադահլիճ է բացել ԱՄՆ-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 12:13
Դատախազը դիմել է ԿԸՀ-ին՝ Անդրանիկ Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում սկսելու միջնորդությամբ
22.05.2026 | 12:10
Փաշինյանը պնդում է՝ Հայաստանում լրտեսներ կան // ԱԱԾ-ն խուզարկում է «Մայր Հայաստանի» գրասենյակը․ ԼՈՒՐԵՐ
22.05.2026 | 12:01
Հակոբ Արշակյանը Սանկտ Պետերբուրգում ներկայացրել է Հայաստանում սպասվող ընտրությունների միջազգային մոնիթորինգի գործընթացը
22.05.2026 | 11:53
Անդրանիկ Թևանյանին ԱԱԾ-ն փորձում է բերման ենթարկել. ՈՒՂԻՂ
22.05.2026 | 11:49
Թուրքիայի դատարանը կասեցրել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ​​ղեկավարության լիազորությունները
22.05.2026 | 11:37
Անդրանիկ Թևանյանի գործով ԿԸՀ-ն միջնորդություն չի ստացել․ պատգամավորի թեկնածուն անձեռնմխելիություն ունի
22.05.2026 | 11:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Յարոսլավլի վրա. Մոսկվայում բոլոր օդանավակայանները փակվել են
22.05.2026 | 11:19
Պատերազմը հասել է շրջադարձային կետի, Մոսկվայի նկատմամբ ճնշումը մեծանում է. Ուկրաինայի ԱԳ նախարար
22.05.2026 | 11:10
Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի շինարարությունը նոր թափ է ստացել, ներգրավվել է նոր կապալառու․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
22.05.2026 | 11:08
«Բոլորին դեմ եմ» կուսակցության «բոչկա գլորելու» ակցիան Ազատության հրապարակում. ՈՒՂԻՂ
22.05.2026 | 10:58
Խուզարկություն է իրականացվում Մարտուն Գրիգորյանի տանը
22.05.2026 | 10:51
Սևան-Ծափաթաղ ճանապարհին 22-ամյա կինը մեքենայից դուրս է նետվել և մահացել․ 21-ամյա վարորդը ձերբակալվել է
Բոլորը

Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանն իրեն առաջադրված մեղադրանքը թյուրիմացության արդյունք է համարում: Այս մասին նա ասել է այսօր լրագրողների հետ զրույցում: Վահագն Գևորգյանը, հիշեցնենք, որպես մեղադրյալ ներգրավվել է Քրեական օրենսգրքի 315.2 հոդվածով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը) նախատեսված առերևույթ հանցավոր արարքները կատարելու համար և նրան առաջադրվել է համապատասխան մեղադրանք։

«Ես չեմ ուզում այս ամենին քաղաքական ենթատեքստ հաղորդել: Կարծում եմ՝ սա թյուրիմացության արդյունք է: Վստահ եմ, որ նույնիսկ դատաքննության փուլ չի մտնի գործը. թյուրիմացության արդյունք է և կճշտվի այս ամենը»,- ասաց Աբովյանի քաղաքապետը:

Վահագն Գևորգյանը լրագրողներին հանդիպման էր հրավիրել Աբովյան քաղաքում՝ նորակառույց բնակելի թաղամասի շինհրապարակում: Ասաց՝ գործում խոսքը հենց այդ հողատարածքի մասին է, որտեղ 19 բազմաբնակարան շենք է կառուցվում: «Մոտ 20 տարի առաջ աճուրդային կարգով հատկացումներ են եղել տարբեր բնակիչների:

«Մուլտի գրուպ» կոնցեռնը ձեռք է բերել այս հողատարածքները և դիմել է քաղաքապետարան՝ բնակելի կառուցապատման ծրագիր իրականացնելու հետ կապված, ինչը մենք ողջունեցինք, որովհետև հետխորհրդային ժամանակաշրջանում՝ մոտ 30 տարի, Աբովյան քաղաքում բնակելի կառուցապատման շինարարություն ընդհանրապես չէր եղել»,- ասաց քաղաքապետը:

Շինարարությունն իրականացնողը, սակայն, ինքնակամ կառուցապատում է իրականացրել: Վահագն Գևորգյանի պնդմամբ՝ արդյունքում կառուցապատողին երկու անգամ վարչական տույժի են ենթարկել. «Մի դեպքում՝ շինաշխատանքներն իր հողում առանց թույլտվության կատարելու համար, մյուս դեպքում՝ համայնքային հող դուրս գալու համար: Հիմա մեղադրանքում նշվում է, որ վարչական ղեկավարի կողմից «Մուլտի գրուպ» կոնցեռնի նկատմամբ տույժ կիրառելը կրել է ձևական բնույթ: Եթե կլինի ՀՀ-ում մի իրավաբան, որը կհիմնավորի կամ կմեկնաբանի, թե ինչ է նշանակում՝ վարչական տույժ կիրառելու ձևական բնույթը, ես ուղղակի չեմ հասկանում… Կարող է՝ գա ժամանակ և պարզվի, որ նույն դատախազության կամ քննչական մարմինների կողմից հարուցված քրեական գործը կրել է ձևական բնույթ»:

Քաղաքապետի խոսքով՝ ինքնակամ շինարարության պարագայում համայնքի ղեկավարը կարող է կա՛մ դիմեկ դատարան՝ քանդման որոշման համար, կա՛մ օրինականացնել շինությունները:

«Որոշում կայացրեցինք չքանդել, որովհետև ծրագիրը լավն է, մենք ինքներս ենք խրախուսել նման ծրագրի իրականացումը Աբովյան համայնքում: Ինչ վերաբերում է համայնքին հասցված վնասին, վնաս, ըստ էության, չկա, որովհետև դեռևս անցյալ տարի «Մուլտի գրուպ»-ը դիմել էր համայնքապետարան, որ եթե նույնիսկ կադաստրային շեղումներ կան, ընկերությունը պատրաստակամություն է հայտնել կադաստրային արժեքի տույժ-տուգանքները վճարել և շենքերն օրինականացնել: Եվ եթե կոնցեռնը չհամաձայներ վճարները կատարել, օրենքի համաձայն՝ այս շենք-շինությունների համար դիմում և ստանում ենք համայնքային սեփականության վկայական: Այսինքն՝ երկու դեպքում էլ անգործության արդյունքում համայնքին տրված վնաս չունենք»,- պարզաբանեց Վահագն Գևորգյանը:

Անդրադառնալով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի և իր հարաբերություններում լարվածության մասին հարցին՝ Վահագն Գևորգյանն ասաց՝ որևէ անձի հետ լարվածություն չունի, մարզպետի հարաբերություններն աշխատանքային են:

«Ես ունեմ իմ գործառույթները, ես ստացել եմ աբովյանցիների վստահության քվեն, բազմիցս ասել եմ, հիմա էլ ուզում եմ կրկնել: Այսինքն՝ դեմարշ անել ինչ-որ անձի, դեմարշ անել պետական այլ կառույցի… այդ մոտեցումով ուղղակի չես կարող աշխատել, որովհետև սրանք պետական ինստիտուտներ են, որոնք պարտավոր են իրար հետ համագործակցել՝ անկախ նրանից՝ միջանձնային հարաբերություններում իրար սիրո՞ւմ են, թե՞ չեն սիրում»,- ասաց Աբովյանի քաղաքապետը: