Հակահեղափոխականները նոկդաունի մեջ են․ նրանց վերջին հույսը կորոնավիրուսն է․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.03.2026 | 23:30
Պորտուգալիայում քահանաների կողմից սեռական բռնության զոհերին ավելի քան 1,6 միլիոն եվրո փոխհատուցում է հատկացվել
27.03.2026 | 23:30
Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասնակից Միքայել Մարգարյանը ձերբակալվել է
27.03.2026 | 23:14
Իսպանիայում 25-ամյա աղջիկը էվթանազիայի է ենթարկվել. նա երկու տարի պայքարել է ընտանիքի դեմ՝ մահանալու իրավունքի համար
27.03.2026 | 23:11
Էդուարդ Սպերցյանը կարող է բաց թողնել Բելառուսի հավաքականի դեմ հանդիպումը
27.03.2026 | 23:00
Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտվեց խմբի առաջատարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 22:52
Սողանք Կապան քաղաքում․ տուժածներ չկան
27.03.2026 | 22:50
TOON EXPO-ն մեկնարկել է․ անշարժ գույքի շուկան մեկ հարթակում երեք օր՝ Մերիդիանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 22:44
Ադրբեջանի ընդդիմության բանտարկված առաջնորդի որդին ԱՄՆ Պետդեպում քննարկել է քաղբանտարկյալների հարցը 
27.03.2026 | 22:30
27 երկրից այցելուներ, հատուկ զեղչեր, բացառիկ գնիջեցումներ․TOON EXPO-ն 6-րդ անգամ անցկացվում է Երևանում
27.03.2026 | 22:26
Իրանում պատերազմի սկսվելուց ի վեր զոհվել է առնվազն 1900 մարդ
27.03.2026 | 22:12
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է գրեթե ամբողջ շաբաթ
27.03.2026 | 21:58
Ռուբիոն հրապարակավ վիճել է G7-ի գործընկերների հետ Իրանի և Ուկրաինայի պատերազմների վերաբերյալ
27.03.2026 | 21:46
Ավստրիան 14 տարեկանից փոքր երեխաներին կարգելի օգտվել սոցցանցերից
27.03.2026 | 21:37
Տաթև-Լծեն ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար
27.03.2026 | 21:24
Մարտի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Factor.am-ը զրուցել է «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանի հետ

-Պարո՛ն Առաքելյան, մանդատը վայր դնելուց հետո առաջին անգամ եք հարցազրույց տալիս։ Վեց ամիս է անցել Ձեր հեռանալուց։ Չե՞ք զղջացել, որ հեռացել եք իշխանությունից, գուցե պե՞տք էր մնալ, պայքարել սեփական գաղափարների համար։

-Զղջալու պահեր որպես այդպիսին չեմ ունեցել, իհարկե՝ սկզբում հատկապես շատ դժվար էր համակերպվել այն մտքի հետ, որ այն լիազորություններն ու հնարավորությունները, որ ունեի իմ պայքարը մղելու համար, այլևս չունեմ, սակայն դա լիովին գիտակցված որոշում է եղել, մեկ օրում չէ, որ որոշել եմ։ Գիտեի՝ ինչ եմ անում։

-Խոստովանել էիք, որ քաղաքականությունում լինելով հոգեկան տառապանքներ եք ունեցել։ Կբացե՞ք փակագծերը։

-Խոսքը վերաբերում է նրան, որ լինելով քաղաքականության մեջ, դա անընդհատ ճնշում է, որովհետև այն գործառույթները, որ կատարում է ԱԺ պատգամավորը՝ օրենսդիր, ներկայացուցչական, բուն քաղաքական գործառույթները, դրանք ենթադրում են ամենօրյա մեծ լարվածություն, և այդ ռեժիմին, եթե դու մի փոքր էլ էմոցիոնալ մարդ ես, հեշտ չես կարողանում տանել այդ իրավիճակները, ժամանակի ընթացքում դա բերում հանգեցնում է Ձեր նշած հոգեկան տառապանքներին և հեշտ չի։ Ես վստահ եմ՝ որոշ գործընկերներ, որ մնացել են այնտեղ, համանման խնդիրներ ունենում են։ Իհարկե՝ յուրաքանչյուրի որոշելիքն է՝ ինքը շարունակո՞ւմ է մնալ, թե՞ զբաղվում այլ գործով։

-Պարոն Առաքելյան, Դուք քննադատեցիք իշխանության կադրային քաղաքականությունը, մասնավորապես՝ երբ պաշտոնից հեռացվեցին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը, Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը «Լավ կադրերը փողոցներում չեն վխտում» ասել եք Դուք։ Եվ մտահոգություն էիք հայտնել հնարավոր ձախողմամբ, ուղիղ ասելով, որ մատների արանքով են նայում կադրային քաղաքականությանը, ուշադրության չեն արժանանում թիմակիցների անհանգստությունները՝ նրանց մոտ առաջացնելով անտեսված և ճնշված վիճակ։ Վերջերս ուրախություն էիք հայտնել, որ որոշ կադրեր վերադառնում են։ Այսօր կա՞ ձախողման այդ վտանգը։

-Ես միայն կադրային քաղաքականության մասին եմ խոսել, բայց ձախողվելու և հաջողելու ճամփաբաժանում միայն կադրերի հարցը չի, որ լավ կադրերը կամ կան, կամ չկան։ Խնդիրը նաև համակարգային կերպով, հստակ ռազմավարությամբ, գործողությունների պլանով առաջ շարժվելու մասին է։ Ցանկանում եմ հատուկ շեշտադրել սա ռեֆորմների ծիրում։ Այդքան սպասված Ոստիկանության ռեֆորմը, որը նաև մեր կյանքի վրա ազդեցություն է թողնում, նախ այդ ռազմավարությունը ծագեց ոչ մի տեղից, երբևէ հստակ հայտարարություն չէր եղել, որ մենք գնալու ենք Ոստիկանության բարեփոխման, մեկ էլ հոպ՝ Արդարադատության նախարարության կողմից եկավ աշխատված փաստաթուղթ և հիմա ունենք մի իրավիճակ, երբ կա թուղթը և պետք է հասկանանք՝ ով է այդ ծրագիրն իրականացնելու։ Ռեֆորմները մի առանձնահատկություն ունեն՝ իրենք սիրում են առաջնորդ ունենալ, որը առաջ կտանի այն, եթե այս ռեֆորմը գլխին կանգնած մեկը չունենա, չենք ունենա այն, ինչ սպասում ենք։ Մենեջմենթի խնդիր ունենք այսօր։

-Հայաստանը գնում է հանրաքվեի՝ Սահմանադրական դատարանի ներկա կազմից 7 անդամի հեռացման հարցով։ Ի՞նչ եք կարծում, այդ 650 000 քվեն արդյոք կապահովվի՞։ Օրինակ՝ Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը, թերահավատ լինելով, որ 650 հազար «Այո» կասի, կարծիք է հայտնել, որ իշխանությունը կա՛մ պետք է կեղծիքների գնա՝ օգտագործելով վարչական ռեսուրս, կա՛մ որևէ պատրվակով չեղյալ կհամարի հանրաքվեն։ Դուք ի՞նչ եք կարծում։

-Ես միշտ հավատացել եմ մեր ժողովրդի ողջախոհությանը, իմաստնությանը, երբևէ չեմ արհամարհել հասարակ մարդկանց ճիշտ գործելու կարողությունը և հիմա էլ վստահ եմ՝ ավելի շատ ձայն է լինելու, քան 650 000-ն է։ Ուզում եմ ընդգծել, որ սա հեղափոխության հաղթանակի հերթական կարևոր, եթե ոչ՝ վերջին փուլն է լինելու։ Արդեն այսօր երևում է, որ հակահեղափոխականները մի տեսակ նոկդաունի մեջ են, և երկար ամիսներ մենք տեսնում էինք, որ օրակարգ նաև իրենք են իրենց մեդիաներով թելադրում, իշխանությունը միշտ պաշտպանվողի դերում էր, և մեկ ամսից ավելի է տեսնում ենք՝ իշխանությունն ինքն է օրակարգեր բերում, ձևավորում, ինչը շատ ողջունելի է և ուրախալի։ Ապրիլի 5-ից հետո, վստահ եմ, իրավիճակը է՛լ ավելի է փոխվելու, ավելի կտրուկ է փոխվելու՝ հօգուտ հեղափոխության հաղթանակի։ Այսինքն՝ մենք կարողանալու ենք կենտրոնանալ ավելի կառուցողական բաների վրա, քան՝ նախկինների հետ պատերազմի վրա։

Ինձ թվում է՝ նրանց վերջին հույսը կորոնավիրուսն է մնացել, բայց տեսնում ենք, որ արդեն գարուն է՝ +14 աստիճան տաքություն է, և ավելի կտաքանա և հուսանք, որ վիրուսը քաղաքական զարգացումների վրա որևէ ազդեցություն չի թողնի։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան